Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

ՄՄ երկրների կողմից կիրառվող պաշտպանական և հակադեմպինգային միջոցները չեն փոխի դեպի Հայաստան ապրանքի մատակարարման աշխարհագրությունը. Էկոնոմիկայի նախարարություն

21.02.2014, 16:50
Մաքսային միության երկրների կողմից կիրառվող պաշտպանական և հակադեմպինգային միջոցները չեն անդրադառնա Հայաստան ապրանքի մատակարարման աշխարհագրության փոփոխության վրա, ուրբաթ լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արա Պետրոսյանը։
ՄՄ երկրների կողմից կիրառվող պաշտպանական և հակադեմպինգային միջոցները չեն փոխի դեպի Հայաստան ապրանքի մատակարարման աշխարհագրությունը. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մաքսային միության երկրների կողմից կիրառվող պաշտպանական և հակադեմպինգային միջոցները չեն անդրադառնա Հայաստան ապրանքի մատակարարման աշխարհագրության փոփոխության վրա, ուրբաթ լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արա Պետրոսյանը։

Նա նշել է, որ ՄՄ–ում Հայաստանի անդամակցության շրջանակներում երկիրը պետք է ընդունի ՄՄ երկրներում հատուկ պաշտպանական, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառման կարգը, որոնք, իրականացված վերլուծության համաձայն, չեն պարունակում ռիսկեր հայկական տնտեսվարող սուբյեկտների համար։  

«Վերլուծությունը ցույց է տվել, որ ՄՄ գոտի ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ ՄՄ երկրների կողմից կիրառվող պաշտպանական միջոցները բացասաբար չեն ազդի Հայաստանի վրա», – ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքերով` ապրանքները, որոնք որոշ չափով պաշտպանված են ՄՄ տարածքում, ունեն նաև այլընտրանքային շուկաներ։

«Մեր տնտեսվարող սուբյեկտներն ապրանքներ չեն ներկրում այն երկրներից, որոնց նկատմամբ ՄՄ–ն արգելքի պաշտոնական միջոցներ է կիրառում, այդ պատճառով շուկաների լուրջ վերաբաշխում չի լինի», – ասել է Պետրոսյանը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0– -