Հայաստանը կներկայացնի բացառությունների ցուցակը ՄՄ–ին անդամակցելու գործընթացի շրջանակներում. նախարար
06.02.2014,
15:59
Հայաստանը վաղը կավարտի Մաքսային միության շրջանակներում բացառությունների ցուցակի կազմումը և կներկայացնի այն ՄՄ–ին բանակցությունները սկսելու համար, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կառավարության նիստից հետո։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը վաղը կավարտի Մաքսային միության շրջանակներում բացառությունների ցուցակի կազմումը և կներկայացնի այն ՄՄ–ին բանակցությունները սկսելու համար, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կառավարության նիստից հետո։
Ըստ նրա` ցուցակում կընդգրկվեն սոցիալական և տնտեսական նշանակություն ունեցող ապրանքներ, դեղորայք, հումքային ապրանքներ, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն հայկական տնտեսության և արտադրական գործընթացների համար։
Նա նշեց, որ, նախևառաջ, ցուցակում կներառվեն ՄՄ երկրներից մեծ ծավալներով և բարձր տոկոսադրույքով ներկրվող ապրանքները։
«Միաժամանակ, Հայաստանը կպահպանի բարձր մրցունակությունը ՄՄ շուկայում որոշ ապրանքների, մասնավորապես, շաքարավազի, մետաղագործական արտադրանքի, օրինակ, մոլիբդենի գծով»,– ասաց Ավանեսյանը։
Ըստ նրա` 11 հազար անուն ապրանքների 60 տոկոսն ունեն ավելի բարձր մաքսատուրքեր ՄՄ շրջանակներում, քան Հայաստանում գործող դրույքաչափը, ինչը, սակայն, չի նշանակում ապրանքների 60 տոկոսով թանկացում։
Նա նշեց, որ կան ապրանքներ, որոնցով մաքսատուրքերը կփոփոխվեն, մասնավորապես, այն երկրներից ներկրվողները, որոնց հետ գործում է ազատ առևտրի մասին համաձայնագիր, դրանք հիմնականում ԱՊՀ երկրներն են ու Վրաստանը, իսկ ՄՄ–ում անդամակցությունից հետո ցուցակին են միանում ՄՄ–ի հետ համաձայնագիր ունեցող նաև այլ երկրներ։
«Փաստորեն այդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը կպահպանվեն զրոյական չափով։ Բացի այդ, այդ ցուցակի ոչ բոլոր ապրանքներն են ներկրվում Հայաստան, այլ ապրանքախմբերի միայն 10-12 տոկոսը։ Կան բազմաթիվ ապրանքներ, որոնց մասով մեզ մոտ գործում է զրոյական դրույքաչափ, որը չի փոխվելու»,– ասաց Ավանեսյանը։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-