Ապրիլին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 9,2%-ով
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ օպերատիվ վիճակագրության տվյալների, 2019 թ.-ի ապրիլին, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9,2%.-ով: Այդ մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն:
Անհրաժեշտ է նշել, որ հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5%-ով, փետրվարին` 7,6%-ով, մարտին` 5,8%-ով:
Արդյունքում, հունվար-ապրիլ ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով:
Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի, 2019 թ.-ի հունվար-ապրիլին արտադրվել է մոտ 573,6 մլրդ դրամի (4,5%-ի աճ) արդյունաբերական արտադրանք, ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 886,7 մլրդ դրամ (9,8%-ի աճ), ծառայությունների ոլորտը` 575,5 մլրդ դրամ (17%-ի աճ), շինարարության ոլորտը` 68,2 մլրդ դրամ (8%-ի աճ):
Գյուղատնտեսական տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ: 2019 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով` գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կազմել են 74,8 մլրդ դրամ (0,2%-ի անկում):
2019 թ.-ի ապրիլին, 2018 նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 1,7%-ի գնաճ:
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2019 թ.-ի չորս ամիսների արդյունքներով կազմել են մոտ 2 181.4 դոլար, ինչը 4,2%-ով պակաս է 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2019 թ.-ին Հայաստանում տնտեսական աճը, ըստ պետբյուջեի, կազմել է 4,9% (1 դոլարը` 480.03 դրամ)։ –0–