Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում կարող է արագացնել «ուղեղների արտահոսքը»

13.02.2014, 18:53
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը կարող է արագացնել երկրից «ուղեղների արտահոսքը», կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում կարող է արագացնել «ուղեղների արտահոսքը»
 ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը կարող է արագացնել երկրից «ուղեղների արտահոսքը», կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

«Այսօր բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, սակայն տպավորություն է ստեղծվում, թե իշխանություններն ուշադրություն չեն դարձնում Հայաստանում կատարվող իրադարձություններին։ Ի վերջո, կենսաթոշակային բարեփոխումը կարող է հանգեցնել «ուղեղների» էլ ավելի մեծ «արտահոսքի» և երկրի գիտատեխնիկական ներուժի կորստի»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Սարգսյանը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Սարգսյանի խոսքով` արտագաղթի աճին հանգեցնում է ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումից, այլ նաև սոցիալական կենսամակարդակից և մի շարք այլ հարցերից զանգվածային դժգոհությունը։

«Մեր սահմանամերձ գյուղերը դատարկվում են, և ով գիտի` կարող է հայ–թուրքական սահմանի բացման դեպքում մեր տարածքները սկսեն բնակեցվել թուրքերով... Կարծում եմ` մեր նախագահին անհրաժեշտ է փոխել քաղաքական կուրսը, հաղթահարել օլիգարխիկ համակարգը, քանի որ հակառակ դեպքում երկրի իրավիճակը կարող է նկատելիորեն վատանալ»,– ասաց քաղաքական գործիչը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Հայաստանի ՍԴ–ն հունվարի 24–ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի քննության ավարտը` 2014 թվականի մարտին 28–ին։ -0-