Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի վարչապետն առաջարկել է գիշերային ավիաչվերթները տեղափոխել առավոտյան ժամերի

16.07.2015, 13:14
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում առաջարկել է քննարկել գիշերային ավիաչվերթների տեղափոխման հնարավորությունները առավոտյան ժամերի։
Հայաստանի վարչապետն առաջարկել է գիշերային ավիաչվերթները տեղափոխել առավոտյան ժամերի
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում առաջարկել է քննարկել գիշերային ավիաչվերթների տեղափոխման հնարավորությունները առավոտյան ժամերի։

«Ես առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, էկոնոմիկայի նախարարությանը և քաղավիացիայի գլխավոր վարչությանը մանրակրկիտ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրումների շուկան, բանակցություններ վարել այն կազմակերպությունների հետ, որոնք կազմակերպում են գիշերային թռիչքներ։ Ցանկալի է դրանք տեղափոխել առավոտյան ժամերի», – ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքերով` գիշերային թռիչքները անհարմարություններ են ստեղծում զբոսաշրջիկների համար` կապված հյուրանոցներում հանգրվանելու հետ։

Վարչապետը հանձնարարել է կատարել առաջադրանքը երկու շաբաթվա ընթացքում։ -0-