Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը մարտին նվազել է 29,9 տոկոսով` հասնելով մոտ 352,7 մլն դոլարի

20.04.2015, 14:31
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015 թ.–ի մարտին, 2014 թ.–ի մարտի համեմատ, նվազել է 29,9 տոկոսով` կազմելով մոտ 352,7 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը մարտին նվազել է 29,9 տոկոսով` հասնելով մոտ 352,7 մլն դոլարի
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015 թ.–ի մարտին, 2014 թ.–ի մարտի համեմատ, նվազել է 29,9 տոկոսով` կազմելով մոտ 352,7 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՎԾ–ի տվյալներով` արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 104,5 մլն դոլար` 2014 թ.–ի մարտի համեմատ նվազելով 19,6 տոկոսով։

Միաժամանակ ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 33,5 տոկոսով` կազմելով մոտ 248,2 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն այս տարվա մարտին կազմել է 143,7 մլն դոլար  ($1 – 472,61 դրամ)։ -0-