Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել «Armenian brandy» անվանումը

05.11.2024, 11:22
Գևորգ Պապոյանի խոսքով՝ նոր անվանումով հայկական բրենդին կգրանցվի աշխարհագրական նշում
Կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել «Armenian brandy» անվանումը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել «Armenian brandy» անվանումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Նոր անվանման մասին ԵՄ կողմին տեղեկացվել է 2023թ հոկտեմբերի 17-ին կայացած ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստի ժամանակ, ինչպես նաև պաշտոնական գրությամբ տեղեկացվել են եվրոպական հանձնաժողովի համապատասխան գլխավոր տնօրինություններին»,-ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է այն, որ նոր անվանումով հայկական բրենդին գրանցվի որպես աշխարհագրական նշում։

«Կլինեն հստակ չափանիշներ, արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որոնք պետք է ենթարկեցվեն հայկական բրենդի արտադրողները, ովքեր կօգտագործեն նոր աշխարհագրական անվանումը»,- նշեց Պապոյանը։