Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանում մեկնարկել է «ArmProd EXPO-2015» ցուցահանդեսը

16.10.2015, 17:35
Ուրբաթ Երևանում մեկնարկել է ArmProd EXPO-2015  ցուցահանդեսը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայությամբ։
Երևանում մեկնարկել է «ArmProd EXPO-2015» ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Երևանում մեկնարկել է ArmProd EXPO-2015  ցուցահանդեսը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայությամբ։

ՀՀ վարչապետը շրջել է ցոււցահանդեսային տաղավներում, ընկերությունների ներկայացուցիչների և մարզպետների հետ քննարկել գոյություն ունեցող խնդիրներն ու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև համտեսել է ներկայացված արտադրանքը։

 Հիշեցնելով, որ Հայաստանում արդեն հինգերորդ տարին է, ինչ հոկտեմբերի երրորդ կիրակին պետականորեն նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր` Աբրահամյանը շնորհավորել է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և նշել, որ կառավարությունը մեծապես կարևորում է գյուղատնտեսության դերը Հայաստանի տնտեսության կենսագործունեության, գյուղական համայնքների պահպանման և զարգացման, աղքատության հաղթահարման և որ ամենակարևորն է` երկրի պարենային անվտանգության ապահովման գործում:

«Այսօր գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առաջնային ուղղություններից է։ 2015 թ.–ի առաջին ութ ամսվա ընթացքում ոլորտում գրանցվել են աճի ամենաբարձր տեմպերը», – ասաց Աբրահամյանը։

ArmProd EXPO-2015 ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 18–ին։ Ցուցահանդեսին մասնակցում են 81 ընկերություններ, որոնք արտադրում են սննդամթերք, պահածոներ և հյութեր, փաթեթավորման նյութեր, ինչպես նաև այլ արտադրանք և ծառայություններ։ –0–