Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Թոսունյան. ազատ լողը մեր արտարժույթին կհաղորդի լրացուցիչ կշիռ

13.01.2015, 16:52
Չնայած արժեզրկմանը, ռուբլին համաշխարհային արժույթներից մեկն է, և փոխարժեքի կարգավորումից հրաժարվելը վերջինիս լրացուցիչ կշիռ կհաղորդի, հայտարարեց Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, հաղորդում է Банки.ру–ն։
 Թոսունյան. ազատ լողը մեր արտարժույթին կհաղորդի լրացուցիչ կշիռ
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Չնայած արժեզրկմանը, ռուբլին համաշխարհային արժույթներից մեկն է, և փոխարժեքի կարգավորումից հրաժարվելը վերջինիս լրացուցիչ կշիռ կհաղորդի, հայտարարեց Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, հաղորդում է Банки.ру–ն։

«Հարկավոր է հասկանալ, որ արժեզրկման այսօրվա իրավիճակում անգամ մեր ռուբլին 90–ականների ռուբլին չէ։ Այսօր ռուսական ռուբլին համաշխարհային արժույթներից մեկն է, որը, բոլոր արտարժույթների նման, ենթարկված է տատանումների։ Իսկ ազատ լողը որոշ ժամանակ անց մեր արտարժույթին կհաղորդի լրացուցիչ կշիռ», – ասել է Թոսունյանը։

Նա կարծում է, որ փոխարժեքի ուժեղ տատանումները, որոնք տեղի են ունենում արտաքին նորությունների ֆոնին, բացատրվում են ազգային արժույթի պատմության առանձնահատկություններով։

«Մենք արտարժույթից կախված երկիր ենք։ Դա բացատրվում է և մեր տնտեսությամբ, և մեր կենցաղով։ Մենք բոլորս հիշում ենք այն ժամանակահատվածները, երբ մեր ռուբլու կայունությունը բավականին հարաբերական էր։ Հիմա ռուբլին դարձել է նորմալ փոխարկվող արտարժույթ, իսկ մեր մտածողությունը մնացել է նախկին կատեգորիաներում։ Եվ այդ պատճառով ցանկացած բացասական նորություն ակնթարթորեն ազդում է արտարժույթի շուկայի վրա։ Կարծում եմ, որ մարդիկ այդ թվում նաև ճգնաժամային իրավիճակների միջոցով կսկսեն աստիճանաբար հասկանալ, որ ռուբլին փայտից չէ», – կարծում է Թոսունյանը։–0–