Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

«Աշնակ» ենթակայանների և Երևանի ՋԷԿ–ի կապիտալ վերանորոգման համար կպահանջվի 69,16 մլն դոլար. ՀԲ

31.03.2015, 16:58
«Աշանկ» ենթակայանների և Երևանի ՋԷԿ–ի կապիտալ վերանորոգումն ու վերակառուցումը կարժենա 69,16 մլն դոլար, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀԲ–ի հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։
 «Աշնակ» ենթակայանների և Երևանի ՋԷԿ–ի կապիտալ վերանորոգման համար կպահանջվի 69,16 մլն դոլար. ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. «Աշանկ» ենթակայանների և Երևանի ՋԷԿ–ի կապիտալ վերանորոգումն ու վերակառուցումը կարժենա 69,16 մլն դոլար, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀԲ–ի հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։

Նրա խոսքերով` վերակառուցման համար նախատեսված գումարից 17,16 մլն դոլարը կտրամադրի Հայաստանի կառավարությունը, իսկ մնացած 52 մլն դոլարը` ԿԲ–ն վարկի տեսքով։

Բեյլին նշեց, որ Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է վարկի տրամադրումը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» ծրագրի շրջանակում, որը կտրամադրվի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով 25 տարի ժամկետով և 14,5 տարի արտոնյալ ժամանակաշրջանով, արտոնյալ տոկոսադրույքով, որը չի նշվել։

«Երկու ենթակայանների կապիտալ վերանորոգումն ու դրանց ամբողջական արդիականացումը թույլ է տալիս ոչ միայն բարձրացնել էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը, այլ նաև դրանց կառավարումը», – ասաց Բեյլին։

Նա նաև նշեց, որ վարկային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել Էներգահամակարգերի կառավարման դիսպետչերական կենտրոն, ինչը թույլ կտա անջատումների դեպքում իրականացնել ռեզերվային էներգամատակարարում։

Նրա խոսքերով` ծրագրով նաև նախատեսվում է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման հնարավորությունները`  ի հավելում արդեն գոյություն ուենցող էներգառեսուրսներին։

Ինչպես կարծում է ՀԲ ներկայացուցիչը, նոր ծրագիրը թույլ կտա բարձրացնել էլեկտրամատակարարման և կառավարման համակարգերի հուսալիությունը, ինչպես նաև աջակցել կառավարության ջանքերին երկրի տարածքում պատշաճ էլեկտրամատակարարման ապահովման գործում։

Նրա խոսքերով` Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգի հուսալիության բարձրացումը հետագայում թույլ կտա խուսափել էական սոցիալական և տնտեսական ծախսերից, որոնք կարող են առաջանալ էլեկտրացանցերի աշխատանքի խափանման հետևանքով։

«Աշնակ» ենթակայանը շահագործման է հանձնվել 1983 թ.–ին  և դրանից հետո կապիտալ չի վերանորոգվել։ Ենթակայանը էլեկտրաէներգիա է մատակարարում 120 հազար բաժանորդի։

Երևանի ՋԷԿ–ը շահագործման է հանձնվել 1965 թ.–ին և դրանից հետո կապիտալ չի վերանորոգվել։ Կայանը սպասարկում է ավելի քան 1 մլն բաժանորդի` զբաղեցնելով երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 20 տոկոսը։

Հայաստանին, որը 1992 թ.–ից ՀԲ անդամ է և 1993 թ.–ից` Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ, ընդհանուր առմամբ տրամադրվել է մոտ 2 118,730 մլն դոլար։–0–