Հայաստանում աղքատության մակարդակը դանդաղորեն նվազում է. ֆինանսների նախարարություն
28.10.2013,
13:43
Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազում է դանդաղ, բայց վստահ տեմպերով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երկուշաբթի ՀՀ 2014 թ.–ի պետբյուջեի օրինածի խորհրդարանական լսումների ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազում է դանդաղ, բայց վստահ տեմպերով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երկուշաբթի ՀՀ 2014 թ.–ի պետբյուջեի օրինածի խորհրդարանական լսումների ընթացքում։
ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով` 2012 թ.–ին աղքատության մակարդակը բնակչության ընդհանուր թվի հաշվով կազմել է 33,1 տոկոս, ծայրահեղ աղքատներինը` 2,8 տոկոս` ամսական 36 192 դրամ աղքատության սահմանագծի դեպքում։
Սարգսյանի խոսքերով` 2011 թ.–ին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է 35 տոկոս, իսկ 2010 թ.–ին` 35,8 տոկոս։
Ֆինանսների նախարարության կանխատեսումները վկայում են այն մասին, որ 2013 թ.–ին աղքատության մակարդակը երկրում բնակչության ընդհանուր թվով կկազմի 32,1 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը` 2,7 տոկոս` 37 468 դրամ աղքատության սահմանագծի դեպքում։
Սարգսյանը նաև նշեց, որ աղքատության ցուցանիշը դանդաղ տեմպերով կշարունակի նվազել նաև 2014 թ.–ին, ինչը պայմանավորված կլինի աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմամբ։
«Աշխատավարձերի մասին» նոր օրենքի և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` 2014 թ.–ի հունվարի 1–ից կենսաթոշակները կբարձրանան 15 տոկոսով, իսկ պետական հատվածի ծառայողների աշխատավարձերը հաջորդ տարվա հուլիսի 1–ից` 40 տոկոսով։–0–