«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ–ի արդյունահանման ծավալը պակասել է
16.12.2014,
11:54
«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ–ի արդյունահանման ծավալը հունվար–հոկտեմբերին կազմել է 400 հազ. տոննա, ինչը 84.18%–ով պակաս է 2013 թ.–ի ցուցանիշից, ասվում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների մետաղի հանքավայրերի մշակող ինը հիմնական ձեռնարկությունների ամփոփագրում։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ–ի արդյունահանման ծավալը հունվար–հոկտեմբերին կազմել է 400 հազ. տոննա, ինչը 84.18%–ով պակաս է 2013 թ.–ի ցուցանիշից, ասվում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների մետաղի հանքավայրերի մշակող ինը հիմնական ձեռնարկությունների ամփոփագրում։
«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ–ն զբաղվում է Շամլուղի պղնձի հանքավայրի մշակմամբ։
Միաժամանակ, նախարարության տվյալներով, ապրանքային արտադրության ծավալը դրամական արտահայտմամբ կազմել է 5.5 մլրդ դրամ, ինչը 27.76 տոկոսով գերազանցում է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Վճարված ռոյալթիի գումարն ավելացել է 44.51 տոկոսով և կազմել է մոտ 145 մլն դրամ 2014 թվականի հունվար–հոկտեմբերին։
Ախթալայի ԼՀԿ–ն գործարկվել է 2000 թվականին Metal Prince Ltd–ի ներդրումների շնորհիվ, որը ձեռնարկության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը ձեռք է բերել 1.7 մլն դոլարով։
Ախթալայի ԼՀԿ–ն ժամանակին ապահովում էր Ռուսական կայսրության հանքաքարի խտանյութի 30 տոկոսը, իսկ այժմ ձեռնարկության արտադրանքը ոչ միայն իրացվում է Հայաստանի ներսում, այլ նաև արտահանվում է մի շարք երկրներ։ -0-