Հայաստանը կարող է առևտրի ազատականացման փորձը փոխանցել ԵՏՄ երկրներին. փոխվարչապետ
30.03.2015,
18:46
Հայաստանը կարող է առևտրի ոլորտի ազատականացման փորձը փոխանցել ԵՏՄ մյուս անդամ երկրներին, հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կարող է առևտրի ոլորտի ազատականացման փորձը փոխանցել ԵՏՄ մյուս անդամ երկրներին, հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը։
«Ելնելով շուկայի սահմանափակ լինելուց և ներդրումային գրավիչ միջավայր ստեղծելու ձգտումից` Հայաստանը հիմնականում ազատական մոտեցում է որդեգրել առևտրի կարգավորման ոլորտում։ Ինձ թվում է, որ մենք կարող ենք այդ փորձը փոխանցել ԵՏՄ–ի մեր գործընկերներին և օգտակար լինենք ընդհանուր զարգացման համատեքստում»,– ասաց Գաբրիելյանը Երևանում «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց արգելքների» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Միջոցառման անցկացման նպատակը Հայաստանի և ԵՏՄ երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունների խնդիրներն ըմբռնելն է, նոր տնտեսական պայմաններում ավելի արագ և արդյունավետ ադապտացմանը համատեղ ուժերով նպաստելը։
Գաբրիելյանի խոսքով, չնայած ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության կարճ ժամկետին, ակնհայտ է հայկական գործարար միջավայրի ընդգրկված լինելը եվրասիական տնտեսական գործընթացներում։
«Մեզ համար շատ կարևոր է հայ գործարարների կարծիքը։ Հույս ունենք, որ այսօր հայ գործարարների հնչեցչած հարցերն արձագանք կգտնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի օրակարգում».ասաց Գաբրիելյանը։
Նա նշեց, որ ԵՏՀ–ն արդեն անցկացրել է ԵՏՄ անդամ երկրների շուկաների փոխադարձ հասանելիության պայմաններում արգելքների, խոչընդոտների և սահմանափակումների վերացմանը վերաբերող ուսումնասիրություն։
«Հայաստանի կառավարությունն առաջարկում է այդ հետազոտությունում ընդգրկել Հայաստանն ու Ղրղըզստանը։ Հետազոտությունը կարևոր է` հաշվի առնելով Հայաստանի յուրահատուկ դիրքը»,– ասաց Գաբրիելյանը։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ին։ -0-