«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմից ներգրավվող 85.2 մլն եվրոյի և 23.4 մլն դոլարի վարկերը հաշվի կառնվեն սակագներում
06.05.2015,
17:06
Հայաաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի հավանություն է տվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմից 85.2 մլն եվրոյի և 23.4 մլն դոլարի վարկերի ներգրավմանը, և նախատեսել է, որ դրանք հաշվի կառնվեն էլեկտրաէներգիայի սակագներում։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի հավանություն է տվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմից 85.2 մլն եվրոյի և 23.4 մլն դոլարի վարկերի ներգրավմանը, և նախատեսել է, որ դրանք հաշվի կառնվեն էլեկտրաէներգիայի սակագներում։
ՀԾԿՀ ներդրումային ծրագրերի և արտոնագրված գործունեության մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը հարցը ներկայացնելիս նշեց, որ «Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի իրագործման համար ընկերությունը KfW–ից ներգրավել է 85.2 մլն եվրո ընդհանուր գումարի երկու վարկ։
Նա նշեց, որ 75 մլն եվրոյի առաջին վարկը ներգրավվել է 15 տարով հնգամյա արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան 1.85 տոկոս տոկոսադրույքով, իսկ 10.2 մլն եվրոյի երկրորդ վարկը` 40 տարով, 10–ամյա արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան 0.75 տոկոս դրույքաչափով։
«Ծրագրի նպատակը հայկական և վրացական էներգահամակարգերի միացումն է։ Հայկական կողմից միացումը կկատարվի 400կՎ լարման գծերով Հրազդանի ենթակայանի միջոցով, իսկ վրացական կողմից` 500 կՎ լարման գծերի Մարնեուլի ենթակայանով»,– ասաց Բուդաղյանը։
Հայաստանի և Վրաստանի միջև 400 կիլովոլտ լարումով բարձրավոլտ ԷՀԳ–ի կառուցումը ծրագրվում է սկսել 2015 թվականին։ Առաջին փուլում կկառուցվի միջանկյալ գիծ, որին կմիանան գործող երկու ԷՀԳ–ները։ Երկրորդ փուլում ծրագրվում կառուցել ԷՀԳ առաջին օղակը Հրազդանից դեպի Այրում, որտեղ կտեղադրվի երկրորդ միջանկյալ գծի մոդուլը, որի հաշվին երկրների միջև փոխանակման հզորությունները կհասնեն 700 մեգավատտի։
Երրորդ մասը կապված է Հայկական ԱԷԿ–ի նոր բլոկի կառուցման հետ, ինչի կապակցությամբ համապատասխան օղակի շահագործումը նախատեսվում է 2026 թվականից։
ԷՀԳ կառուցման ծրագրով, ներկայիս 200 մգՎտ թողունակությունը հնարավոր կլինի հասցնել 700 մգՎտ-ի, կառուցվելիք 400 կՎ բարձ լարման գծի և հաստատուն հոսանքի ներդիրի շնորհիվ:
Բուդաղյանի խոսքով, երկրորդ համաձայնագիրը Ասիական զարգացման բանկի հետ ստորագրած վարկային համաձայնագիրն է, որտեղ էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակազմավորման ծրագրով կտրամադրվի 23.4 մլն դոլարի վարկ 25 տարով և 5–ամյա արտոնյալ ժամանակահատվածով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով։
Ըստ նրա, նախագծի իրագործումը թույլ կտա կրճատել էլեկտրահաղորդման գծերում կորուստները, ավելացնել ենթակայանների հզորությունը, ինչպես նաև բարելավել քաղաքային և գյուղական համայնքների էլեկտրամատակարարման որակն ու հուսալիությունը։
Նա նշեց, որ ծրագրի շրջանակում ծրագրվում է ընդլայնել SCADA մոնիթորինգի, կառավարման և տվյալների հավաքագրման համակարգը, ինչպես նաև արդիականացնել 220 կՎ լարումով «Ագարակ-2» և «Շինուայր» ենթակայանները։ Ծրագիրը ենթադրվում է ավարտել 2019 թվականին։
«Միջոցների վերադարձը հաստատված վարկային ծրագրերի շրջանակում կիրականացվի ընկերության մուտքերի հաշվին և, հետևաբար, հաշվի կառնվեն սակագներում»,– ասաց Բուդաղյանը` զերծ մնալով նշել չափն ու ժամանակահատվածը, որից սկսած դրանք կարտացոլվեն ընկերության սակագներում։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) պետական ՓԲԸ–ի ենթակայության ներքո է գտնվում Հայաստանի տարածքում էլեկտրահաղորդումների բարձրավոլտ գծերի օղակաձև փակ ցանցը` 220/110 կՎ լարումով։
2014 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանվել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: (1 դոլարը` 474,95 դրամ) -0-