Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«ՀԿԵ» ՓԲԸ –ի բեռնափոխադրումների ծավալն անցած 11 ամիսների ընթացքում կրճատվել է 6,3%, մինչև 2 մլն. 827.7 տոննա

22.12.2014, 18:55
«ՀԿԵ» ՓԲԸ –ի բեռնափոխադրումների ծավալն անցած  11 ամիսների ընթացքում անցած տարավ նույն ժամանակահատվածի համեմատ  կրճատվել է  6,3%–ով և կազմել է մինչև 2 մլն. 827.7 տոննա, երկուշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
«ՀԿԵ» ՓԲԸ –ի բեռնափոխադրումների ծավալն անցած  11 ամիսների ընթացքում կրճատվել է  6,3%, մինչև 2 մլն. 827.7 տոննա
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՀԿԵ» ՓԲԸ –ի բեռնափոխադրումների ծավալն անցած  11 ամիսների ընթացքում անցած տարավ նույն ժամանակահատվածի համեմատ  կրճատվել է  6,3%–ով և կազմել է մինչև 2 մլն. 827.7 տոննա, երկուշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

Միաժամանակ, նրա խոսքերով ներմուծումը կազմել է 1 մլն. 79 հազար տոննա, արտահանումը` 328,4 հազար տոննա, տեղական փոխադրումների ծավալը կազմել է 1 մլն. 420,3 հազար տոննա։

«Բեռնափոխադրումների ծավալի անկումը պայմանավորված է մետաղի, նավթամթերքի և հատիկավորների, ներկրման,  ինչպես նաև ցեմենտի արտահանման ծավալների կրճատմամբ»,– ասաց Ռեբեց։

«ՀԿԵ» ՓԲԸ-ին բաժին է ընկնում Հայաստանի բեռնափոխադրումների 31 տոկոսը։ 2008 թվականից սկսած ընկերության տրանսպորտային ծառայությունների բաժինն ավելացել է 5 տոկոսով։  Զգալիորեն ընդլայնվել է ընկերության փոխադրումների աշխարհագրությունը։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ($1-408,36 դոլար)-0-