Հայաստանի առաջին եվրաբոնդերի թողարկումից ստացված միջոցներն ուղղվել են ՌԴ կայունացնող վարկի մարմանն ու ՓՄԲ–ի զարգացմանը
03.10.2013,
16:28
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ուղղել է հայկական առաջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները ռուսական կայունացնող վարկի մարմանն ու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ուղղել է հայկական առաջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները ռուսական կայունացնող վարկի մարմանն ու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։
Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։
Ինչպես լրագրողներին պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, եվրապարտատոմսերի թողարկումից ստացված 450 մլն դոլարը կուղղվի 500 մլն դոլարի ռուսական կայունացնող վարկի ժամկետից շուտ մարմանը, որից 50 մլն դոլարն արդեն մարվել է։
Ռուսաստանը 2009 թ.–ի հունիսի 12–ին մեկ տրանշով ՀՀ ԿԲ–ի հաշվին է փոխանցել 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկ LIBOR գումարած 3 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցելու նպատակով։
«ՀՀ ԿԲ–ին կտրամադրվի 60 մլրդ դրամ (մոտ 148 մլն դոլար)` 7 տարի մարման ժամկետով և 7 տոկոս տոկոսադրույքով ՓՄԲ–ին վարկ տրամադրելու համար։ Նույն նպատակով մոտ 3,9 մլրդ դրամ (9,6 մլն դոլար) կտրամադրվի «Ներդրումներ ՓՄԲ–ին» վարկային կազմակերպությանը 11–12 տոկոս տոկոսադրույքով», – ասել է նա։
Բացի այդ, ավելի քան 1,9 մլրդ դրամ (մոտ 4,7 մլն դոլար) կտրամադրվի Արտահանման ֆինանսական ապահովագրության գործակալությանը որպես կանոնադրական կապիտալ արվող ներդրում։
«Մնացած 25 մլրդ դրամը (մոտ 61,7 մլն դոլար) կուղղվի պետական պարտքի կառավարման և արտաքին ու ներքին պարտքի հարաբերակցության փոփոխմանը, ինչի արդյունքում առաջիկա տարվա ընթացքում մենք կկարողանանք նվազեցնել տոկոսները պետական պարտատոմսերի շուկայում», – ավելացրել է նա։
Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։
Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը։ - 0–