Հայաստանի պետբյուջեն 1–ին եռամսյակում հարկերի գծով կատարվել է 100%–ով, բայց ռիսկերը պահպանվում են. Ֆիննախ
25.05.2015,
18:38
Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերն առաջին եռամսյակում կատարվել են 100 տոկոսով, բայց ռիսկերը պահպանվում են, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերն առաջին եռամսյակում կատարվել են 100 տոկոսով, բայց ռիսկերը պահպանվում են, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
Նախարարի խոսքով, բյուջետային մուտքերի տեսանկյունից բոլոր ծրագրված ցուցանիշներն առաջին եռամսյակի արդյունքներով ապահովվել են, բայց մտահոգություն կա հաջորդ եռամսյակներում ցուցանիշների կատարման հարցում։
«Երկրորդ եռամսյակում տեմպերի ցուցանիշները որոշակի ռիսկեր ունեն և կախված են շուկայի իրավիճակից, մասնավորապես, տնտեսական ցուցանիշների կրճատման պայմաններում հարկային մուտքերը չեն կարող աճել, նույնիսկ ստվերային հատվածի կրճատման հաշվին»,– ասաց Խաչատրյանը։
Նա նշեց նաև, որ կան նաև արտաքին ապրանքաշրջանառության ծավալների կրճատման ռիսկեր, ինչի մասին, ըստ նրա, արդեն վկայում են ապրիլ-մայիսի նախնական տվյալները։
«Ռիսկեր կան, քանի որ Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանում դեռ պահպանվում են եվրոպական պատժամիջոցները, և դա հիմնական ռիսկերից մեկն է, որն ազդում է մեզ վրա»,– ասաց Խաչատրյանը։
Ֆինանսների նախարարության տվյլաներով, 2015 թվականի հունվար–մարտին պետբյուջե մտած հարկերն ու տուրքերը կազմել են 232.4 մլրդ դրամ, ինչը 3.8 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածից։ Իսկ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թվականի հունվար-ապրիլին նվազել է 31.4 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով շուրջ 1 258.1 մլն դրամ։ ($1 – 478,32 դրամ)։ -0-