Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանում կանցկացվի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը

28.02.2024, 16:09
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը համաժողովի ինֆորմացիոն հովանավորներից է
Երևանում կանցկացվի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում մարտի 14–ին կանցկացվի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը, որի կազմակերպիչն է Cbonds Congress–ը՝ Cbonds–ի աջակցությամբ։ 

Միջոցառումն իր շուրջ կհամախմբի կարգավորիչների, բանկերի, ներդրումային ընկերությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների, վարկանիշային գործակալությունների և ենթակառուցվածքային ընկերությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկրում կապիտալի շուկաների աշխատանքի տարբեր ոլորտները։

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, կոնֆերանսի շրջանակում նախատեսվսծ են զեկույցներ և պանելային բանավեճեր Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի, արժեթղթերի տեղական շուկայի, պարտատոմսերի տեղաբաշխման և IPO–ի հնարավոր բումի, ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի և մասնակիցների համար նախատեսված ՏՏ լուծումների, կրիպտոարժույթի դերակատարության, արժեթղթերի շուկայի զարգացման և տարբեր շուկաներում ներդրումային գաղափարների վերաբերյալ։

Բանախոսների թվում են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, Հայկական ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Team Telecom Armenia–ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը, Հայաստանի էլեկտրական ցանցերի էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է։

Առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 2023թ․–ի մարտի 17–ին և համախմբել է 213 մասնակցի տարբեր երկրներից։–0–