ՉԺՀ–ն Հայաստանին անհատույց կհատկացնի 60 մլն յուան ՀՀՀ–ի համար տաղավար պատրաստելու նպատակով
19.03.2015,
20:53
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը, որի շրջանակում ՉԺՀ–ն անհատույց 60 մլն յուանի կհատկացնի Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար տաղավարի կառուցմանը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը, որի շրջանակում ՉԺՀ–ն անհատույց 60 մլն յուանի կհատկացնի Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար տաղավարի կառուցմանը։
Համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս` Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ սկսած 1999 թվականից, ՉԺՀ–ն ամեն տարի երկրի կառավարությանն անհատույց դրամական օգնություն է ցուցաբերում։
«Մինչ օրս երկու երկրների միջև տեխնիկատնտեսական համագործակցությունը հաջող է ընթացել, իրագործվել են տարբեր ծրագրեր գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և այլ ոլորտներում»,– ասաց Քոչարյանը։
Փոխնախարարն ընդգծեց նաև, որ ԼՂՀ–ի կողմից անհատույց օգնության ծավալներն էապես ավելացել են վերջին տարիներին։
Չինաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականին կազմել է 588.4 մլն` մեկ տարում ավելանալով 29.4 տոկոսով։ -0-