Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Աղետ` Հայաստանի տնտեսության համար. փորձագետը գնահատել է կրկնակի լոքդաունի ազդեցությունը COVID-19–ի հնարավոր 2–րդ ալիքի դեպքում

24.09.2020, 14:47
Եթե Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով կրկին լոքդաուն լինի, դա կարող է հանգեցնել աղետալի ազդեցության երկրի տնտեսության վրա, կարծում է տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Սարգսյանը
Աղետ` Հայաստանի տնտեսության համար. փորձագետը գնահատել է կրկնակի լոքդաունի ազդեցությունը COVID-19–ի հնարավոր 2–րդ ալիքի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Եթե Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով կրկին լոքդաուն լինի, դա կարող է հանգեցնել աղետալի ազդեցության երկրի տնտեսության վրա, կարծում է տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Սարգսյանը։

«Երկրորդ անգամ հայտնվելով լոքդաունում` տնտեսությունը կկրի մեծ վնաս, և անիմաստ կլինի խոսել աճի մասին։ Ոչ բավարար ֆինանսական ներհոսքի պայմաններում դա ավելի շատ կխորացնի տնտեսական անկումը, և այն հաղթահարելու համար կպահանջվի ավելի շատ ժամանակ, ջանքեր և ռեսուրսներ», – ասաց նա նախօրեին ասուլիսի ժամանակ։

Սարգսյանի խոսքով, կառավարության կողմից տնտեսությանը ցուցաբերվող ոչ բավարար աջակցությունը կարող է հանգեցնել նրան, որ ավելի դժվար կլինի հաղթահարել խորացված ճգնաժամը։

«Տնտեսության վրա կորոնավիրուսի երկրորդ ալիքի ազդեցություն դեռ չի զգացվում, հարկավոր է իրականացնել ֆինանսական ներհոսքեր», – կարծում է նա։

Սարգսյանի կանխատեսմամբ, եթե կորոնավիրուսի երկրորդ ալիքը չհանգեցնի երկրում տնտեսական գործունեության դադարեցմանը, ապա հաջորդ տարի կարելի կլինի խոսել տնտեսական աճի մասին։ Սակայն, նրա խոսքով, այդ կանխատեսումները հարաբերական են, քանի որ իրավիճակն աշխարհում անընդհատ փոխվում է։

Նրա խոսքով, հարկավոր է մշակել միջոցառումներ, որոնք կօգնեն հաղթահարել երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը և միաժամանակ թույլ կտան տնտեսությանը գործել ամբողջ ծավալով։

Փորձագետը նաև նշեց, որ կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված 24 միջոցառումները, որոնք իրականացնում է կառավարությունը, բավարար չեն` համավարակի ամբողջ ազդեցությունը հաղթահարելու համար։

«Այս տնտեսական անկման շրջանակում հիմնական խնդիրն այն է, որ հարկավոր է ավելի շատ ֆինանսական ներհոսք, ավելի մեծ ծավալներ, որոնք կընդգրկեն ավելի շատ շահառուների։ Նման դեպքում հնարավոր կլիներ հաղթահարել ճգնաժամն առավելագույնս առանց ցնցումների», – կարծում է նա։

Հայաստանի տնտեսության կանխատեսումների մասին

ԿԲ–ի թարմացված կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսության անկումը 2020թ.–ին կկազմի 6,2%` ավելի վաղ կանխատեսված 4%–անոց անկման փոխարեն։ Միաժամանակ ավելի վաղ արված կանխատեսումներով, ԿԲ–ն նախատեսում էր, որ տնտեսական աճը հիմնականում կվերականգնվի 2021թ.–ին` կազմելով 7,2%։

Նշվում է նաև, որ 2021թ.–ին Հայաստանը կգրանցի ՀՆԱ–ի դրական ցուցանիշ, որը, ԿԲ–ի կանխատեսմամբ, կգտնվի 4-5% սահմանում` 2020թ.–ի գրանցված 6,2%–անոց անկումից հետո։

Հակաճգնաժամային միջոցառումների մասին

Սեպտեմբերի 10–ի դրությամբ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում կառավարությունը հատկացրել է 163,4 միլիարդ դրամ (մոտ 335 մլն դոլար) կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունները 25 միջոցառում են ընդունել ՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման համար: Միջոցառումների մի մասը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, զբոսաշրջությանը, ՓՄՁ-ներին, միկրոբիզնեսին, ՏՏ տեխնոլոգիաներին, մյուսներն ուղղված են բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, մյուսները դեռ ընթացքի մեջ են: Կառավարությունը քննարկում է աջակցության նոր հնարավորություններ և արդեն ընդունում է երկարաժամկետ զարգացման ծրագրեր։–0–