Հայաստանում ձվի թանկացումը պայմանավորված է թռչնի կերի գնի աճով. փորձագետ
08.10.2013,
16:19
Հայաստանում ձվի գնի թանկացումը պայմանավորված է թռչնի կերի համաշխարհային գների աճով և հանրապետությունում ածան հավերի գլխաքանակի կրճատմամբ, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի թռչնաբույծների միության ղեկավար Սերգեյ Ստեփանյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ձվի գնի թանկացումը պայմանավորված է թռչնի կերի համաշխարհային գների աճով և հանրապետությունում ածան հավերի գլխաքանակի կրճատմամբ, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի թռչնաբույծների միության ղեկավար Սերգեյ Ստեփանյանը։
«Այս տարվա ընթացքում ձվերը թանկացել են փետրվարի սկզբին, երբ գները բարձրացան մոտ 5 տոկոսով և օգոստոսի երկրորդ կեսին` 8–10 տոկոսով։ Թանկացման պատճառը ձվի ինքնարժեքի աճն է կերի գների բարձրացման պատճառով, մասնավորապես եգիպտացորենի` 82 տոկոս և սոյայի` 62 տոկոս»,– ասաց Ստեփանյանը։
Թռչնաբույծների միության ղեկավարը տեղեկացրեց, որ վերջին թանկացումը պայմանավորված է նաև Հայաստանում ածան հավերի գլխաքանակի ընդհանուր կրճատմամբ։ Տվյալ խնդրի լուծման նպատակով, ըստ Ստեփանյանի, Հայաստան վերջին շրջանում ներկրվել է մոտ 180 հազար ածան հավ։
«Գների հետագա աճից և շուկայում դրանց կրճատումից խուսափելու համար անհրաժեշտ է ևս 80 հազար ածան հավ ներմուծել առաջիկա ամիսներին` գլխաքանակի ամբողջական նորացման համար»,– ասաց Թռչնաբույծների միության ղեկավարը։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` հանրապետությունում ձուն 2013թ.–ի սեպտեմբերին թանկացել է 38,6 տոկոսով` 2012թ.–ի սեպտեմբերի համեմատ։ Վիճակագրական տվյալների համաձայն` Երևանում 2013թ.–ի օգոստոսին տասը հատ ձվի գինը կազմում էր մոտ 720 դրամ (1,7 դոլար)` 2012թ.–ի օգոստոսին գրանցված մոտ 543 դրամի (1,3 դոլար) դիմաց։ Միաժամանակ մայրաքաղաքի որոշ խանութներում տասը ձվի գինը հասնում է 800 դրամի (1,97 դոլար)։-0-