Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 1, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը կմիանա ԵՏՄ–ում բժշկական իրերի շրջանառության կանոններին

19.11.2015, 17:25
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է արձանագրություն ստորագրել Հայաստանը ԵՏՄ–ի շրջանակում բժշկական իրերի շրջանառության ընդհանուր կանոնների  համաձայնագրի մասին։
 Հայաստանը կմիանա ԵՏՄ–ում բժշկական իրերի շրջանառության կանոններին
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է արձանագրություն ստորագրել Հայաստանը ԵՏՄ–ի շրջանակում բժշկական իրերի շրջանառության ընդհանուր կանոնների  համաձայնագրի մասին։

Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ–պորտալում, հաղորդում է eurasiancenter.ru–ն։

Արձանագրության նախագիծը ներկայացրել է ՌԴ առողջապահության նախարարությունը և համաձայնեցվել է Ռուսաստանի ԱԳՆ–ի հետ։


«Հանձնարարել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Շուվալով Ի.Ի–ին Ռուսաստանի Դաշնության անունից ստորագրել նշված արձանագրությունը` թույլ տալով ոչ սկզբունքային բնույթի փոփոխություններ կատարել նախագծում»,– ասվում է կարգադրությունում։ -0-