ՀՀ վարչապետը տեղեկացրել է, թե ինչպես է հաջողվել բարելավել երկրի դիրքերը «Doing Business» վարկանիշում
29.10.2015,
14:28
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, թե ինչպես է հաջողվել բարելավել հանրապետության դիրքերը «Doing Business» վարկանիշում։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, թե ինչպես է հաջողվել բարելավել հանրապետության դիրքերը «Doing Business» վարկանիշում։
«Համաշխարհային բանկը հրապարակել է «Doing Business» զեկույցը, ըստ որի` Հայաստանը բարձրացել է երեք հորիզոնականով` 189 երկրների շրջանում զբաղեցնելով 35–րդ հորիզոնականը։ Վերջին տարվա ընթացքում իրականացված բարեփոխումների թվով Հայաստանը ներառվել է 14 տոկոս երկրների թվում, որոնք իրականացրել են ավելի քան երեք բարեփոխում», – ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է երեք ցուցանիշներով` շինարարության թույլտվության ստացում, միջազգային առևտուր և պայմանագրերի կատարման ապահովում։
«ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության արդյունքում Հայաստանը կրճատել է փաստաթղթաշրջանառության համար նախատեսված ժամանակն ու ծախսերը։ Սահմանային ձևակերպման գործընթացը նախկին 50 ժամի փոխարեն հիմա տևում է երեք ժամ։ Այս ցուցանիշով երկիրը բարձրացել է 29 հորիզոնականով», – ասաց Աբրահամյանը։
«Ընկերությունների հիմնադրման հասանելիությամբ Հայաստանն աշխարհի լավագույն երկրներից է և զբաղեցնում է 5–րդ հորիզոնականը։ Իսկ սեփականության գրանցման ցուցանիշով 14–րդն է։ Հայաստանում բիզնես սկսելու համար ձեռներեցից կպահանջվի երեք օր, ինչպես Դանիայում», – ասաց Աբրահամյանն` ավելացնելով, որ սեփականության գրանցման ընթացակարգը Հայաստանում տևում է յոթ օր։
Այդուհանդերձ, նա կոչ արեց չբավարարվել ձեռքբերածով և խոստացավ անձամբ հետևել այս ոլորտում տրված հանձնարարությունների կատարման ընթացքին։
Doing Business ամենամյա հետազոտությունը գնահատում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հարմարավետությունը` հիմնվելով տասը ցուցանիշների վրա, որոնք են ձեռնարկությունների գրանցման, շինարարության թույլտվություն ստանալու պարզությունը, էլցանցերին միանալը, վարկեր ստանալը, մինորիտար ներդրողների իրավունքների պաշտպանությունը, հարկեր վճարելը, միջազգային առևտուրը, պայմանագրերի կատարման ապահովումը, սնանկության մասին որոշումը։ –0–