Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

«Էյր Արմենիա»-ն կբողոքարկի սննկացման մասին դատարանի վճիռը

24.11.2015, 14:30

«Էյր Արմենիա» ընկերությունը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը` ավիաընկերության սնանկ ճանաչելու մաիսն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության ներկայացուցիչը:
 «Էյր Արմենիա»-ն կբողոքարկի սննկացման մասին դատարանի վճիռը
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Էյր Արմենիա» ընկերությունը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը` ավիաընկերության սնանկ ճանաչելու մաիսն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության ներկայացուցիչը:

Ավելի վաղ,  հայտնի էր դարձել , որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա նոյեմբերի 2-ին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին սնանկ է ճանաչել: Դրա համար հիմք է հանդիսացել «Էյչ Էս Բի Սի բանկի» հայցը։

«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, «ավիաընկերության գույքը ներկայումս արգելանքի տակ է։ Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի։ Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որևէ հիմք չկա»։

Հրապարակման համաձայն, Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է։ «Արդեն երկու տարի է, Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող»։

 «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանը սկսեց ուղևորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթներ իրականացնել։ Այնուհետև այս տարվա օգոստոսին ընկերությունը հայտարարեց, թե ֆինանսական խնդիրները շուտով կլուծվեն, և առաջիկայում կվերսկսվեն չվերթները։-0-