«Հայաստանի Էլցանցեր» ընկերության վճարունակությունը խախտված է. թերթ
30.09.2015,
14:27
Այսօր ընկերության վարկային պորտֆելն այնքան է բեռնված , որ հետագա վարկավորումը դարձել է անհնարին, խախտված է ընկերության վճարունակությունը, հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր ընկերության վարկային պորտֆելն այնքան է բեռնված , որ հետագա վարկավորումը դարձել է անհնարին, խախտված է ընկերության վճարունակությունը, հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում։
«Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան այնպես է կազմակերպված, որ էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերի գերազանցումն ամբողջողին վճարվում է ՀԷՑ–ի կողմից, ոչ մի արտադրող ֆինանսական ոչ մի պատասխանատվություն չի կրում էլեկտրաէներգիայի նախատեսված քանանակության թերսնուցման համար»,– նշել է նա։
Բիբինի խոսքով` այս պայմաններում իր ֆինանսական պարտավորությունները կատարելու համար ՀԷՑ–ը փոխառու միջոցներ է ներգրավել ՀՀ բանկերից։
Ինչպես նշել է Բիբինը, շուրջ 11 տարի էլեկտրաէներգիայի սակագները ՀՀ սպառողների համար մնացել են անփոփոխ, չնայած նրան, որ միանգամայն հիմնավորված պատճառներով (գնաճ, վառելիքի թանկացում և այլն) երկրի կայուն էլեկտրամատակարարմանն ուղղված ծախսերն ավելացել են։ Այդ ժամանակահատվածում սակագների աճը հնարավոր է եղել զսպել էլցանցերի սեփականաշնորհման հաշվին։
Ինչպես կարծում է Բիբինը, վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ–ի աշխատանքի վրա սկսել են ազդել համակարգային խնդիրներ, որոնք որևէ կերպ կապված չեն ընկերության գործունեության կամ կառավարման հետ։
«ՀԾԿՀ–ի կողմից հաստատված էներգահաշվեկշռում այս հանգամանքները նախատեսված չեն եղել։ Արդյունքում ընկերությունը չի ստացել 37,7 մլրդ դրամի չափով նախատեսված եկամուտը։ Հենց սա էլ ստեղծված ֆինանսական իրավիճակի հիմնական պատճառն է»,– մեջբերում է թերթը Բիբինի խոսքերը։-0-