Էներգետիկայի նախարարությունը տեխնիկական պահանջներ է ներկայացրել «ՀԷՑ»–ի նոր սեփականատերերին
09.11.2015,
18:24
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեխնիկական պահանջներ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի նոր սեփականատերերին, երկուշաբթի խորհրդարանում պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասել է էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեխնիկական պահանջներ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի նոր սեփականատերերին, երկուշաբթի խորհրդարանում պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասել է էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը։
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն ռուսական էլեկտրաէներգետիկ ընկերություն է, որը վերահսկում է մի շարք գեներացնող և տեղաբաշխիչ էներգետիկ ակտիվներ Ռուսաստանում և արտերկրում: Ընկերության էլեկտրակայանների գումարային սահմանված հզորությունը կազմում է շուրջ 29 ԳՎտ:
«Մենք արդեն աշխատանք ենք սկսել ընկերության նոր ղեկավարության հետ, այդ թվում` տեխնիկական հուսալիության և շահագործման հարցերով, քննարկվել են հիմնական բացերը, որոնք ընդունում են նոր սեփականատերերը»,– ասել է Շահվերդյանը։
Ըստ նրա, նախնական պայմանավորվածության համաձայն, մինչև տարեվերջ ծրագրվում է անցկացնել ցանցերի տեխնիկական աուդիտ կենտրոնական տարածաշրջանում, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակում` հյուսիսային և հարավային ստորաբաժանումներում։
Նա նշել է, որ անցկացվում է փոխանցման և գեներացման համակարգերի վերլուծություն, ինչի արդյունքներով, ծրագրվում է կազմել աշխատանքների իրագործման և համակարգի խնդիրների լուծման ժամանակացույց, այդ թվում` կորուստների կրճատման հարցով։
Ակնկալվում է, որ ՀԷՑ–ի վաճառքի գործարքն ամբողջությամբ կարող է փակվել ոչ շուտ, քան հաջորդ տարի։ Կողմերը նաև պայմանավորվել են, որ Ինտեր ՌԱՕ ԵԷՍ–ին պատկանող «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ–ն կշարունակեն կատարել ավելի վաղ ստանձնած պարտավորությունները ողջ ծավալով։
Առաջիկա ծրագրերում ՀԷՑ–ի ֆինանսական գործունեության օպտիմալացման համար հակաճգնաժամային ծրագրի ներդրումն է, ինչպես նաև բաժխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացումը։
«Հայաստանի էլեկտրացանցերը» երկրի բաշխիչ–ցանցային համալիրի մենաշնորհայինն է։
«Տաշիր» խումբը` Ռուսաստանում դաշնային մակարդակի խոշորագույն բազմապրոֆիլ արդյունաբերաշինարարական խումբ է, որն իր գործունեությունն իրականացնում է երկրի տնտեսության տասը հատվածների հիմնական ուղղություններով և միավորում է ավելի քան 200 ընկերություն։ «Տաշիրը» գործունեությունն է իրականացնում ֆինանսների, արդյունաբերության, շինարարության, զարգացման, էներգետիկայի, վերավաճառքի, ռեստորանային բիզնեսի, զվարճանքների ոլորտում, ինչպես նաև այլ բնագավառներում և ունի 45 աշխատակից Ռուսաստանի և այլ երկրների 60 քաղաքներում։ -0-