Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արտարժույթի փոխարժեքի տատանումները կազդեն էլեկտրաէներգիայի սակագների վրա, սակայն փոփոխություններ դեռ չեն նախատեսվում. էներգետիկայի նախարարություն

17.12.2014, 14:19
Հայաստանում արտարժույթի փոխարժեքի տատանումները միանշանակ կազդեն էլեկտրաէներգիայի սակագների վրա, սակայն փոփոխություններ դեռ չեն նախատեսվում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Արտարժույթի փոխարժեքի տատանումները կազդեն էլեկտրաէներգիայի սակագների վրա, սակայն փոփոխություններ դեռ չեն նախատեսվում. էներգետիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտարժույթի փոխարժեքի տատանումները միանշանակ կազդեն էլեկտրաէներգիայի սակագների վրա, սակայն փոփոխություններ դեռ չեն նախատեսվում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է գրանցում և այսօրվա դրությամբ կազմում է 490,34 դրամ։

«Մենք սկսել ենք իրականացնել էլեկտրաէներգիայի սակագնի վրա փոխարժեքի ազդեցության գնահատումը, որը միանշանակ կանդրադառնա սակագնի վրա, սակայն դեռևս դժվար է ասել, թե ինչ չափով», – ասաց Գալստյանը։

Գալստյանի գործընկեր` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանն իր հերթին նշեց, որ սակագնի փոփոխությունը կախված է ինչպես ընկերությունների մինչև վերջ չստացված և չտեղաբաշխված շահույթի առկայությունից, այնպես էլ արժույթի փոխարժեքի փոփոխության ճնշումից։

«Սակայն կարգավորիչի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը հաստատվել է 2014 թ.–ի օգոստոսի 1–ից մինչև 2015 թ.–ի օգոստոսի 31–ը, և դեռ դժվար է կանխատեսել իրավիճակի փոփոխությունը մինչև 2015 թ.–ի օգոստոսը», – ասաց Եսայանը։

Նա նաև նշեց, որ հանձնաժողովը կարող է փոխել սակագները ֆորսմաժորային հանգամանքների առկայության դեպքում։ 

«ԱՌԿԱ» գործակալությանը ՀԾԿՀ–ից տեղեկացրեցին, որ հանձնաժողովը հայկական ընկերություններից դեռ չի ստացել կոմունալ ծառայությունների սակագներում փոփոխություններ կատարելու մասին հայտեր։ 

Հայաստանի բնակիչներն այս տարվա օգոստոսի 1–ին էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են նոր սակագներով, որոնք հաստատվել են ՀԾԿՀ–ի կողմից։ Մասնավորապես, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: (($1 – 490,34 դրամ)։–0–