Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Անդրադարձ է կատարվել լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ԵՄ-ից ՀՀ ներդրումների հնարավորություններին

05.11.2024, 10:18
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
Անդրադարձ է կատարվել լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ԵՄ-ից ՀՀ ներդրումների հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը, սննդի անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես՝ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ԵՄ-ից Հայաստան ներդրումների ներգրավման հնարավորություններին։

Քննարկվել է նաև ՓՄՁ-ներին աջակցելու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունը՝ նոր ֆինանսական միջոցների և երկարաժամկետ վարկային ծրագրերի տրամադրմամբ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։

Գյուղատնտեսության ոլորտում երկուստեք կարևորվել է ագրոբիզնեսի զարգացումը, գյուղոլորտի թվայնացումն ու նորարար տեխնոլոգիաների ներդրումը։