Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը խոստացել է շարունակել ներդրումային ծրագրերը Հայաստանում

20.05.2015, 16:45
Արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը և հույս հայտնել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը` հղում անելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գործարարի հանդիպմանը։
Արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը խոստացել է շարունակել ներդրումային ծրագրերը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/.  Արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը և հույս հայտնել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը` հղում անելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գործարարի հանդիպմանը։

Էռնեկյանը հույս է հայտնել, որ իրագործվող ներդրումային ծրագրերը կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի տնտեսության ոլորտում պարոն Էռնեկյանի գործունեությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «Ամերիկա կորպորացիա» ընկերության սեփականատերն է, որն իրականացնում է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը։ Էռնեկյանը Հայաստանում նաև այլ խոշոր նախագծեր է իրականացնում, մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում։ Գործարարին է պատկանում «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն։ -0-