Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԵՏՄ–ի հարցերով արագ արձագանքման խումբ կգործի Հայաստանի ֆինանսների նախարարությունում

22.12.2014, 20:43
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված արագ արձագանքման խումբ է ստեղծվել Հայաստանի ֆինանսների նախարարության հեռախոսային զանգերի սպասարկման կենտրոնում, հայտնեց գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԵՏՄ–ի հարցերով արագ արձագանքման խումբ կգործի Հայաստանի ֆինանսների նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված արագ արձագանքման խումբ է ստեղծվել Հայաստանի ֆինանսների նախարարության հեռախոսային զանգերի սպասարկման կենտրոնում, հայտնեց գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, արագ արձագանքման խմբի աշխատանքն ուղղված է հասարակության և արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների իրազեկման բարձրացմանը, ԵՏՄ–ին Հայաստանի միացումից հետո օրենսդրական դաշտում և մաքսային ընթացակարգերում փոփոխությունների մասին։ 

ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 2014 թվականի հոկտեմբերի 10–ին։ Հայաստանի միանալու մասին պայմանագիրը վավերացվել է ԵՏՄ բոլոր անդամ երկրների կողմից։ -0-