Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայաստանի համար ԵՏՄ–ի հետ համագործակցությունը ճիշտ է ռազմավարական տեսանկյունից. Միհրանյան

05.05.2015, 16:54
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը Հայաստանի համար ռազմավարական տեսանկյունից ճիշտ ուղղություն է, երեքշաբթի Հայկական մանկավարժական համալսարանում ելույթի ժամանակ ասաց Նյու Յորքի ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նախագահության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։
Հայաստանի համար ԵՏՄ–ի հետ համագործակցությունը ճիշտ է ռազմավարական տեսանկյունից. Միհրանյան
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը Հայաստանի համար ռազմավարական տեսանկյունից ճիշտ ուղղություն է, երեքշաբթի Հայկական մանկավարժական համալսարանում ելույթի ժամանակ ասաց Նյու Յորքի ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նախագահության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

«Հայկական ղեկավարությունը ռազմավարական տեսանկյունից ճիշտ ուղղություն է ընտրել`խորացնելով հարաբերությունները ԵՏՄ–ի հետ։ Այս ռազմավարական ուղղվածությունը ոչ միայն պաշտպանություն է ապահովում, ինչն առաջնահերթ է, այլ նաև` տնտեսական բարեկեցություն, քանի որ Հայաստանի նման հանրապետությունները էներգակիրների ձեռք բերելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունեն։ Արտոնյալ ռեժիմը թույլ է տալիս անհրաժեշտ մակարդակի վրա պահել կենսամակարդակը», – ասաց Միհրանյանը։

Նրա խոսքով` ՄՄ–ին անդամակցելու շնորհիվ հայ ձեռներեցները իրենց ապրանքները մեծ շուկա անարգել արտահանելու հնարավորություն են ստանում։ «Դա թույլ կտա նաև զարգացնել այնպիսի ոլորտները, որոնք շրջափակման հետևանքով զարգանալու հնարավորություն չունեին», – ասաց Միհրանյանը։

Հայաստանը 2015թ.–ի հունվարի 2–ից ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել։ –0–