ԵՏՄ–ի կազմավորումը տնտեսական տեսակետից ձեռնտու է ԵՄ–ին. տնտեսագետ
22.05.2015,
16:36
ԵՏՄ–ի ձևավորումը տնտեսական տեսակետից ձեռնտու է ԵՄ–ին, ուրբաթ ասաց ՀՊՏՀ տնտեսասամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։
ՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ի ձևավորումը տնտեսական տեսակետից ձեռնտու է ԵՄ–ին, ուրբաթ ասաց ՀՊՏՀ տնտեսասամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։
«Արևմուտքը որևէ հատուկ քայլ չի ձեռնարկի ԵՏՄ–ին լիարժեք ձևավորմանը խոչընդոտելու համար։ Եվրամիության համար այս ձևավորումն անգամ ձեռնտու է։ Ավելի հեշտ կլինի տնտեսական հարցերի շուրջ պայմանավորվել հարևոն տարածաշրջանի հետ։ Այն, որ ԵՏՄ–ի ձևավորումը չառաջացրեց Արևմուտքի լուրջ հակազդեցությունը, ցույց է տալիս նաև ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը», – ասաց Թավադյանը` ելույթ ունենալով «Հայաստան, Եվրասիական ինտեգրում և գլոբալ մարտահրավերներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Նրա խոսքերով` ԵՏՄ–ի, ինչպես նաև ՀԱՊԿ–ի գործունեությունը չի հակասում ԱՄՆ–ի շահերին նաև պաշտպանության տեսակետից։
«Անգամ հակառակը, զգալիորեն չավելացնելով Ռուսաստանի ներուժն` այդ կազմակերպությունները հակազդում են հարավում գործող ահաբեկչական խմբավորումների սպառնալիքներին, որոնք, առաջին հերթին, թշնամաբար են տրամադրված Արևմուտքի նկատմամբ», – նշեց Թավադյանը։
Տնտեսագետի խոսքերով` ԵՄ–ի և ԵՏՄ–ի հարաբերություններում դրական դեր է խաղացել նաև այն փաստը, որ Հայաստանը պատրաստ է խորացնել ԵՄ–ի հետ հարաբերությունները այն ոլորտներում, որոնք չեն հակասում ԵՏՄ–ի պայմանագրին։
«Կարծում եմ, որ այս դիրքորոշումն առաջիկա ապագայում կգերակշռի ԵՏՄ–ի բոլոր երկրներում», – ընդգծեց Թավադյանը։
Երիտասարդ միջազգայնագետների, տնտեսագետների և քաղաքագետների համար կազմակերպված «Հայաստան. Եվրասիական ինտեգրում և գլոբալ մարտահրավերներ» թեմայով կլոր սեղանն անցկացվել է Եվրասիական փորձագիտական ակումբի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։
ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Հիմա ԵՏՄ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը, իսկ մայիսի 29–ից նրանց կմիանա նաև Ղրղըզստանը։ –0–