Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Յոթ հայեր ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում` ըստ Forbes-ի

14.04.2016, 14:22
Հայազգի յոթ ձեռնարկատերեր ներառվել են 2016 թ.-ին Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում` ըստ Forbes ամսագրի:
Յոթ հայեր ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում` ըստ Forbes-ի

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ. Հայազգի յոթ ձեռնարկատերեր ներառվել են 2016 թ.-ին Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում` ըստ Forbes ամսագրի:

Ցուցակում նշվում են Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Նիկոլայ և Սերգեյ Սարգիսովները, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), Ալբերտ Ավդոլյանը և Ռուբեն Վարդանյանը:

Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է մոտ 13,3 մլրդ դոլար:

Ամսագրի վարկանիշի համաձայն, «Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնական բաժնետեր (41 տոկոս) և գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին, զբաղեցնելով վարկանիշային աղյուսակի 17-րդ հորիզոնականը, ունի ամենամեծ կարողությունը աղյուսակում ներառված բոլոր հայերի շրջանում: Ձեռնարկատիրոջ ընդհանուր կապիտալը 2016 թ.-ի դրությամբ գնահատվում է 5,7 մլրդ դոլար (8,3 մլրդ դոլար` 2015 թ.-ին):

Հաջորդը հայազգի ամենահարուստ ձեռնարկատերերի ցուցակում «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովն է, ով  Forbes–ի վարկանիշում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը: Գործարարի կարողությունը գնահատվում է 1,4 մլրդ դոլար (1,6 մլրդ դոլար` 2015 թ.-ին):

«Տաշիր» ընկերությունների խմբի լիիրավ սեփականատեր և նախագահ Սամվել Կարապետյանը զգաղեցրել է վարկանիշային աղյուսակի 28-րդ  հորիզոնականը` 3,1 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով (4 մլրդ դոլար` 2015 թ.-ին):

«ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության փոխնախագահ Նիկոլայ Սարգիսովը` 0,7 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ (0,9 մլրդ դոլար` 2015 թ.-ին), 2016 թ.-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 124-րդ հորիզոնականը: Ըդն որում, նրա կրտսեր եղբայրը` «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության խորհրդի նախագահ Սերգեյ Սարգիսովը, կապիտալի նույն ծավալով զբաղեցրել է 125-րդ հորիզոնականը:

«Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ» ինվեստբուտիկի համահիմնադիր և գործընկեր Ռուբեն Վարդանյանը` 0,95 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ, զբաղեցրել է Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարների վարկանիշային աղյուսակի 81-րդ հորիզոնականը (0,95 մլրդ դոլար` 2015 թ.-ին), իսկ Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոյանը` 0,75 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ, զբաղեցրել է աղյուսակի 105-րդ տեղը:

Ամենահարուստ ռուս գործարարների վարկանիշային աղյուսակը գլխավորել է «Նովատէկ» ԲԲԸ-ի բաժնետեր և վարչության նախագահ, «Սիբուրի» բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը, որի կարողությունը Forbes–ը գնահատել է 14,4 մլրդ դոլար: Ցուցակի առաջին հնգյակում նրան հաջորդում են «Ալֆա-Գրուպ» կոնսորցիումի և LetterOne Holdings խմբի սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը (13,3 մլրդ դոլար), USM Holdings-ի հիմնադիր և հիմնական բաժնետեր Ալիշեր Ուսմանովը (12,5 մլրդ դոլար), «Ինտերռոս» հոլդինգի նախագահ և «Նորիլսկի նիկել» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը (12,1 մլրդ դոլար), «Նովատէկ» ԲԲԸ-ի և «Սիբուրի» տնօրենների խորհրդի անդամ և բաժնետեր Գենադի Տիմչենկոն (11,4 մլրդ դոլար):

Ըստ Forbes–ի , 2016 թ.-ի վարկանիշային աղյուսակում ներառվելու ցածրագույն շեմը կազմել է 350 մլն դոլար: -0-