Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը դրական գործոն է. Freedom Broker Armenia (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

03.08.2023, 11:40
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0,25 տոկոսային կետով նվազումը դրական գործոն է, «ԱՌԿԱ» գործակալությանը ասաց Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը դրական գործոն է. Freedom Broker Armenia (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0,25 տոկոսային կետով նվազումը դրական գործոն է, «ԱՌԿԱ» գործակալությանը ասաց Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը։

«ԿԲ-ի զգուշավոր քաղաքականությունը լիովին արդարացված է. Չնայած հունիսին գնաճը տեղափոխվել է բացասական գոտի (-0.5% տարեկան), պարենային ապրանքների և առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման բարձր մասնաբաժինը կարող է հանգեցնել գնաճի աճի նոր փուլի, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելի կտրուկ նվազման դեպքում կարող է կտրուկ նվազել նաև դրամի փոխարժեքը», - պարզաբանեց նա։

Սա տարեսկզբից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման երկրորդ դեպքն է, հունիսի 13–ին ԿԲ–ն այն սահմանեց 10.5%` նվազեցնելով 0,25 տոկոսային կետով։

Հովակիմյանը նաև նշեց, որ Freedom Broker Armenia-ն համաձայն է Fitch վարկանիշային գործակալության հետ, որը վերջերս բարձրացրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով «B+»-ից «BB-»-ի` կայուն կանխատեսմամբ և հայտարարել է 2023–2024թթ.–ին դրամի չափավոր արժեզրկման ակնկալիքի մասին։

«Մենք ընդհանուր առմամբ համաձայն ենք Fitch-ի հետ և կարծում ենք, որ դա լավ է Հայաստանի տնտեսության համար։ Ռելոկանտների կողմից դրամական փոխանցումների աճի տեմպերի նորմալացումն ու դանդաղումը և տոկոսադրույքի նվազումը կհանգեցնեն Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ պահանջարկի և փոխարժեքի պլանաչափ նվազման»,- ասաց նա։

Հուլիսի 28-ին Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի արտարժույթի թողարկողի երկարաժամկետ վարկանիշը մինչև «BB-»՝ «B+»-ից՝ կայուն կանխատեսմամբ։ Հայաստանի դիրքի բարելավմանը նպաստեցին կայուն տնտեսական աճը և պետական պարտքի կայունացումը։ Դրական գործոններ էին նաև հարկաբյուջետային կայունությունը և արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավումը։

Fitch-ի զեկույցում նշվում է նաև, որ գործակալությունը ակնկալում է դրամի չափավոր արժեզրկում 2023-2024 թվականներին, բայց ավելի բարձր մակարդակի, քան Ուկրաինայում հակամարտության սկսվելուց առաջ։ ՀՀ կենտրոնական բանկն իր հերթին դրամի արժեզրկման նախադրյալներ չի տեսնում, բայց հնարավոր է համարում փոխարժեքի ինչպես ամրապնդման, այնպես էլ թուլացման սցենարները։ ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանի խոսքով՝ արժութային շուկայում արժևորման ճնշումները շարունակվում են, և արժեզրկման համատեքստում Կենտրոնական բանկը նոր բան չի տեսնում. թե՛ մարդկանց, թե՛ կապիտալի հոսքերը, ընդհանուր առմամբ, կայունացել են, սակայն, դեռ գտնվում են բարձր մակարդակի վրա։ -0-