Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Գազի գնի նվազումն էապես չի ազդի հայկական տնտեսության վրա. նախարար

12.04.2016, 17:30
Ռուսական գազի գնի նվազումն էապես չի ազդի հայկական տնտեսության վրա, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Գազի գնի նվազումն էապես չի ազդի հայկական տնտեսության վրա. նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսական գազի գնի նվազումն էապես չի ազդի հայկական տնտեսության վրա, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ռուսաստանը նվազեցրել է Հայաստան մատակարարվող բնական գազի գինը` 165 դոլարից դարձնելով 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։ ՀՀ վարչապետը պարզաբանեց, որ բանակցությունները կշարունակվեն, դեռևս քննարկվում է այն հարցը, թե ինչպես կազդի գազի գնի նվազումը վերջնական սպառողի վրա։

«Գների ցանկացած նվազում դրական փաստ է, սակայն այս դեպքում 15 դոլարով նվազումը չեմ կարող համարել լուրջ աջակցություն տնտեսության ոլորտում ինքնարժեքի նվազմանը», – ասաց Մինասյանը։

Ինչ վերաբերում է վերջնական սպառողի համար սակագնի հնարավոր փոփոխությանը, ապա, ինչպես նշեց նախարարը, այս հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորությունների մեջ է, որը կարող է  համապատասխան վարույթ սկսել կամ սեփական նախաձեռնությամբ, կամ օպերատորի հայտի հիման վրա։ 

«Այս պահին ես տեղեկություն չունեմ սակագնի վերանայման հայտի ներկայացման մասին», – ասաց Մինասյանը։ –0–