Հայաստանի խորհրդարանը մերժել է «ՀայՌուսգազարդի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ոչ կոալիցիոն խմբակցությունների առաջարկը
05.02.2014,
13:38
ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի քվեարկության ընթացքում մերժել է «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի քննարկման հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին ոչ կոալիցիոն խմբակցությունների առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի քվեարկության ընթացքում մերժել է «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի քննարկման հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին ոչ կոալիցիոն խմբակցությունների առաջարկը։
Այսպես, քվեարկության արդյունքում հանձնաժողովի ստեղծմանը «կողմ» է քվեարկել 44 պատգամավոր, «դեմ»` 58, ձեռնպահ է մնացել երեք պատգամավոր։
Առաջարկը ներկայացվել է չորս ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերի` ԲՀԿ–ի, «Ժառանգության», ՀՅԴ–ի, ինչպես ՀԱԿ–ի կողմից։
«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2014թ. հունվարի 14-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20 տոկոսի առքուվաճառքի պայմանագիր ստորագրեցին։ Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդում» իր 20–տոկոսանոց բաժնեմասի վաճառքի մասին պայմանագրի ստորագրմանը։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը կվաճառվեն 156 միլիոն դոլարով կուտակված պարտքերի մարման դիմաց։ 300 միլիոն դոլարի պարտքը կուտակվել է 2011-2013 թվականներին` ռուսական կողմի հետ նախկին գներով` հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլարով, գազի սպառման համար վճարի պայմանավորվածության արդյունքում` չնայած սակագնի փաստացի բարձրացմանը։ Այսպիսով, պարտքի ընդհանուր գումարից կեսը վճարվում է հայկական կողմից, իսկ երկրորդ կեսը դուրս է գրվում ռուս գործընկերոջ կողմից։
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խորհրդարանական ընդդիմության առաջարկն անընդունելի է։
«Մեզ համար դա անընդունելի է, ես միայն ծանոթացել եմ այդ առաջարկների հետ, միաժամանակ նման որոշումներ ընդունելու համար հարկավոր է քննարկումներ, լսումներ անցկացնել, ինչից հետո ներկայացնել խորհրդարան», – ասաց Սահակյանը։
Նա նաև նշեց, որ այս առաջարկի քննարկումներին պետք է մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը։
Գալուստ Սահակյանը խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի վարքագիծը որակեց որպես դիվերսիա, այլ ոչ թե որպես քաղաքական քայլ։ Նա նաև նշեց, որ ընդդիմությունը հարցեր է բարձրացնում, որոնց պատասխանները կարող է ստանալ կառավարությունից ցանկացած ժամանակ, հետևաբար իմաստ չունի ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտում։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահպանմամբ, տեղաբաշխմամբ և իրացմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գազատրանսպորտային համակարգերի և ստորգետնյա գազապահեստարանների վերականգնմամբ և ընդլայնմամբ։ –0–