Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Բրյուսելում hայկական գինիների համտես է կայացել

09.12.2014, 16:52
Հայկական գինիների համտես է կայացել Բրյուսելի «Սոլվեյ» թագավորական գրադարանում, հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Բրյուսելում hայկական գինիների համտես է կայացել
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական գինիների համտես է կայացել Բրյուսելի «Սոլվեյ» թագավորական գրադարանում, հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Երկուշաբթի միջոցառմանը մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը և Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը։ 

«Միջոցառման նպատակն է` նպաստել գինեգործական բնագավառի զարգացմանը, օգնել հայկական գինեգործական ձեռնարկություններին ընդլայնել իրենց արտադրանքի արտահանումը և մուտքը ԵՄ շուկաներ, ինչպես նաև նոր գործընկերներ գտնելը»,– ասվում է հաղորդագրությունում։ 

Հայկական գինիների համտեսին հրավիրվել է խոշոր առևտրային ցանցերի, գինու ներկրմամբ և ռեստորանային բիզնեսով զբաղվող կազմակերպությունների մոտ 100 ներկայացուցիչներ, ինչպես նաև գինեգործության բնագավառը լուսաբանող անվանի լրագրողներ և սոմելիեներ։ 
 
Բացի տարբեր գինիների համտեսից` այցելուները կարողացել են համտեսել նաև հայկական լավաշ, պանիր և քաղցրեղեն։ 

Միջոցառման կազմակերպիչներն են` Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Զարգացման հայկական գործակալությունը, ԵՄ–ում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը`  գինեգործության ոլորտի պետական աջակցության ծրագրով։ -0-