Գիշերային ավիաչվերթերն առավոտյան ժամերին տեղափոխելու բանակցություններն արդեն սկսվել են. Ճշմարիտյան
23.07.2015,
15:44
Ավիաընկերությունների հետ արդեն ընթանում են գիշերային ավիաչվերթերն առավոտյան ավելի հարմար ժամերի տեղափոխելու բանակցությունները, լրագրողներին հինգշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ավիաընկերությունների հետ արդեն ընթանում են գիշերային ավիաչվերթերն առավոտյան ավելի հարմար ժամերի տեղափոխելու բանակցությունները, լրագրողներին հինգշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Ներկա իրավիճակն անհարմար է ինչպես երկիր ժամանող զբոսաշրջիկների, այնպես էլ մեր քաղաքացիների համար, ովքեր Եվրոպա են ժամանում առավոտյան ժամը 06։00–ին։ Նրանք ստիպված են սպասել մի քանի ժամ կամ նախօրոք համարներ ամրագրել` վճարելով լրացուցիչ օրվա համար», – ասաց Ճշմարիտյանը։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 16–ին կայացած կառավարության նիստի ժամանակ առաջարկել էր երկու շաբաթում ուսումնասիրել գիշերային ավիաչվերթերն առավոտյան ժամերի տեղափոխելու հնարավորությունները։
Նրա խոսքով` գիշերային չվերթերն անհարմարություն են պատճառում զբոսաշրջիկներին` կապված հյուրանոցներում տեղավորվելու հետ։ –0–