Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում գործազուրկների թիվը 2014 թ.–ին աճել է 17,9 %-ով` հասնելով 65,9 հազար մարդու. Զբաղվածության պետական ծառայություն

03.02.2015, 16:54
Հայաստանում գործազուրկների թիվը 2014 թ.–ին աճել է 17.9 տոկոսով` 55,9 հազարից հասնելով 65,9 հազար մարդու, երեքշաբթի լրագրողներին ասաց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։
Հայաստանում գործազուրկների թիվը 2014 թ.–ին աճել է 17,9 %-ով` հասնելով 65,9 հազար մարդու. Զբաղվածության պետական ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործազուրկների թիվը 2014 թ.–ին աճել է 17.9 տոկոսով` 55,9 հազարից հասնելով 65,9 հազար մարդու, երեքշաբթի լրագրողներին ասաց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։

«Գործակալության տվյալներով` Հայաստանում 2015 թ.–ի հունվարի 1–ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը, 2014 թ.–ի համեմատ, աճել է և կազմում է 72,6 հազար մարդ, որոնցից 51,2 հազարը կանայք են, 16,9 հազարը` երիտասարդներ։ Գործազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրողների 91,4 տոկոսը», – ասաց Մանգասարյանը։

Նրա խոսքերով` շարունակում է բարձր մնալ կանանց մասնաբաժինը գործազուրկների շրջանում` 71,8 տոկոս կամ 47,3 հազար մարդ։

«Երիտասարդների շրջանում գործազուրկների թիվը կազմում է 23,7 տոկոս կամ 15,6 հազար մարդ, իսկ հաշմանդամների թիվը` 3,2 տոկոս կամ 2,1 հազար մարդ», – նշեց Մանգասարյանը։

Գործակալության պետի խոսքերով` բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցող գործազուրկների թիվը կազմում է 14,3 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 20,4 տոկոս, տարրական մասնագիտական կրթություն ունեցողներինը` 6,2 տոկոս, միջին հանրակրթական կրթություն ունեցողներինը` 50,3 տոկոս, իսկ հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողներինը` 8,8 տոկոս։

«Ինչ վերաբերում է տարիքին, ապա գործազուրկների 23,7 տոկոսը 16–29 տարեկան են, 38,9 տոկոսը` 30–44 տարեկան, 21,4 տոկոսը` 45–54 տարեկան, 16,0 տոկոսը` 55 տարեկանից բարձր։ Թափուր աշխատատեղերի շուկայում գործազուրկների շրջանում անմրցունակ է համարվում 55,2 հազար մարդ կամ 83,8 տոկոսը», – ընդգծեց Մանգասարյանը։

Նրա խոսքերով` «Զբաղվածության մասին» օրենքում նախատեսված նոր մոդելը, որը ուժի մեջ է մտել 2014 թ.–ի հունվարի 1–ից, նպատակ ունի ապահովել կայուն զբաղվածություն աջակցության ծրագրերի հասցեագրության բարձրացման միջոցով։

«Նոր մոդելի շրջանակում գործում է պետական կարգավորման 13 ակտիվ ծրագիր, որոնց թվում չորսը նոր ծրագրեր են, որոնք ներդրվել են 2014 թ.–ին», – նշեց Մանգասարյանը։

Նրա խոսքերով` այս ամենի արդյունքում ավելացել է զբաղվածության կենտրոններ դիմելու թիվը, ինչպես նաև եռապատկվել է (2233 մարդուց մինչև 7272 մարդու) ավելացել է ակտիվ ծրագրերում ներգրավված մարդկանց թիվը։

«2014 թ.–ին աշխատանքի է տեղավորվել 11 495 մարդ, որոնցից 7093–ը կանայք են։ Աշխատանքի տեղավորվածներից 7491–ը անմրցունակ անձինք են, իսկ 3319–ը` երիտասարդներ», – ասաց Մանգասարյանը։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` 2014 թ.–ի երրորդ եռամսյակում գործազրկությունը կազմել է 17,1 տոկոս  (238,4 հազար մարդ)։ -0-