ՀՀ վարչապետը հանձնարարել է կրկին վերանայել ԶԼՄ–ներում ալկոհոլի գովազդի թույլատրման հնարավորության մասին պատգամավորների առաջարկները
09.01.2014,
17:46
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է կառավարությանը կրկին վերանայել ԶԼՄ–ներում ալկոհոլի գովազդի թույլատրման հնարավորության մասին պատգամավորների առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է կառավարությանը կրկին վերանայել ԶԼՄ–ներում ալկոհոլի գովազդի թույլատրման հնարավորության մասին պատգամավորների առաջարկները։
Հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին իշխող ՀՀԿ–ի պատգամավորների առաջարկների վերաբերյալ բացասական եզրակացությունը։
«Փոփոխություններով առաջարկվում է ալկոհոլի գովազդի արգելքից անցնել մասնակի արգելքի։ Այսօրվա դրությամբ օրենքով արգելվում է զանգվածային լրատվամիջոցներով թունդ ալկոհոլային խմիչքների (ավելի քան 20 տոկոս թնդություն) գովազդը, բացառությամբ կոնյակի», – ասել է Դումանյանը։
Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, քանի որ փոփոխությունները պարունակում են էական ռիսկեր, որոնք ուղղակիորեն կապված են քաղաքացիների առողջության հետ։
Պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են անցնել մասնակի արգելքի` նախատեսելով ալկոհոլի գովազդի համար կոնկրետ ժամանակ` նման կերպով ապահովելով լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ հեռուստաընկերությունների համար։
«Առաջարկում եմ ևս մեկ անգամ քննարկել նախագիծը օրենքի հեղինակների հետ, քանի որ վատ նախադեպ է, երբ կուսակիցները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, իսկ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս։ Առաջարկում եմ ևս մեկ անգամ քննարկել և փոխադարձ ընդունելի որոշում գտնել», – ասել է Սարգսյանը։ –0–