Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում գյուղմթերքի արտադրության ծավալն I եռամսյակում ավելացել է 4,5%–ով` մինչև 74.9 մլրդ դրամ

06.05.2015, 19:30
Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2015 թվականի հունվար–մարտին կազմել է մոտ 74.9 մլրդ դրամ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4.5 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանում գյուղմթերքի արտադրության ծավալն I եռամսյակում ավելացել է 4,5%–ով` մինչև 74.9 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2015 թվականի հունվար–մարտին կազմել է մոտ 74.9 մլրդ դրամ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4.5 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

Արտադրված գյուղմթերքի և ձկան համախառն ծավալը հաշվետու ժամանակահատվածում 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 6.6 տոկոսով և կազմել է ավելի քան 84.4 մլրդ դրամ։

Հունվար–մարտին անասնաբուծության արտադրության ծավալը կազմել է շուրջ 71.2 մլրդ դրամ` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 3.5 տոկոսով, բուսաբուծության ծավալը` մոտ 3.7 մլրդ դրամով (աճը` 28,9%) իսկ ձկնորսության ծավալը` 9,5 մլրդ դրամով (աճը` 23,1%)։

Խոշոր եղջերավոր անասունի մսի և թռչնամսի իրացումը կենդանի քաշով մարտին 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.4 տոկոսով  և կազմել է 7.1 հազար տոննա։ Ընդ որում` սպանդից մսի իրացումը հաշվետու ամսում իրականացվել է Արմավիրի և Շիրակի մարզերում, կազմելով, համապատասխանաբար, 1.1 և 1.0 հազար տոննա։

Մարտին կաթի արտադրության ծավալը կազմել է 72.9 հազար տոննա` 2014 թվականի մարտի նկատմամբ ավելանալով 6.1 տոկոսով։ Հաշվետու ժամանակահատվածում կաթի արտադրության առավելագույն ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում` 14 հազար տոննա։

Միաժամանակ, մարտին հավկիթի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2.2 տոկոսով` կազմելով 49.8 մլն հատ։ Ամենից շատ հավկիթ է արտադրվել Կոտայքի մարզում` 13.8 մլն հատ։

Հաղորդման մեջ նշվում է նաև, որ Հայաստանում ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 1 260 տոննա (ամբողջ ծավալն իրացվել է)` 2014 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատ ավելանալով 17 տոկոսով։ ($1 – 480,62 դրամ)։ -0—