Գաբրիելյան Հայաստանին հաջողվում է պահպանել տնտեսական աճի տեմպերը
30.06.2015,
16:36
Հայաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվում է պահպանել տնտեսական աճը, անկախ արտաքին աշխարհից եկող բացասական միտումների, երեքշաբթի ասել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` ելույթ ունենալով «Տնտեսական օրակարգ» համաժողովում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվում է պահպանել տնտեսական աճը, անկախ արտաքին աշխարհից եկող բացասական միտումների, երեքշաբթի ասել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` ելույթ ունենալով «Տնտեսական օրակարգ» համաժողովում։
«Անցյալ տարվա զարգացումները ոչ բարենպաստ էին տարածաշրջանի տնտեսությունների համար, սակայն, Հայաստանին հաջողվել է պահպանել տնտեսական ցուցանիշները դրական մակարդակի վրա։ Իհարկե, նկատվում է տեմպերի նվազում, սակայն մեծ բացասական ազդեցություն տնտեսության վրա դեռևս չկա», – ավելացրել է նա։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները, օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2015 թվականի հունվար–մայիսին աճել է 2.7 տոկոսով համեմատ 2014 թվականի նույն ժամանակաշրջանի հետ։
Գաբրիելյանը նշել է, որ հիմնական բացասական երևույթը, որը ազդել է Հայաստանի տնտեսության վրա, այն է, որ կրճատվել են փոխանցումները, որի հետևանքով Հայաստանն արձանագրել է սպառման կրճատում, հետևաբար` կրճատում առևտրի և ծառայությունների ոլորտներում։
ԿԲ–ի տվյալներով, 2014 թվականին Հայաստան դրամային փոխանցուները նվազել են 7.5 տոկոսով` կազմելով 1.73 մլրդ դոլար կամ ՀՆԱ–ի 15.7 տոկոսը։
Բացի այդ, փոխվարչապետի խոսքերով, ընթացիկ տարվա հունվար–մայիսին ավելի են նվազել ներմուծումների ցուցանիշները, քան արտահանմանը, ինչը դրական է ազդում առևտրային հաշվեկշռի վրա։
«Հայաստանում 2014-2015 թվականներին փոխարժեքի տատանումներից հետո արձանագրվել է արտահանման ցուցանիշների անկում, սակայն եթե նայենք արտահատնվող գյուղատնտեսական արտադրանքի և վերամշակված արտադրանքի ծավալներին, ապա նրանց ցուցանիշները նույնիսկ աճել են», – ընդգծել է նախարարը։
Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թվականին նախատեսվում է 4.1 տոկոս չափով, իսկ գնաճը` 4 տոկոս մակարդակում (±1,5%)։
Մի շարք միջազգային ֆինանսական կառույցներ վատացրել են հայկական տնտեսության աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները։ Այսպես, համաձայն վերջին կանխատեսումների, ՀԲ–ն կանխատեսում է 2015 թվականին Հայաստանի տնտեսության աճ 0.8 տոկոսով, վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը սպասում է լճացում, Զարգացման Ասիական բանկը` 1.6 տոկոս, իսկ ԱՄՀ–ն սպասում է հայկական տնտեսսության 1 տոկոսի անկում։ Ընդ որում, իր վերջին վերլուծության մեջ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը ակնկալում է 2015 թվականին Հայաստանի տնտեսության չափավոր ռեցեսիա, Ռուսաստանի իրավիճակի վատթարացման հետևանքով, Moody’s գոևծակալությունը կանխատեսում է Հայաստանի տնտեսության 2.3 տոկոս աճ։ Հայաստանի ԿԲ–ի վերջին հաշվետվությունում լավացրել է իր` 2015 թվականի Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները և սպասում է ՀՆԱ–ի աճ 2,1-2,5 տոկոս միջակայքում։ -0-