Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում հավկիթի թանկացումը պայմանավորված է էներգակիրների սակագների բարձրացմամբ. Գյուղնախարարություն

20.12.2013, 18:39
Հայաստանում հավկիթի թանկացումը պայմանավորված է էներգակիրների սակագների բարձրացմամբ, ուրբաթ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
Հայաստանում հավկիթի թանկացումը պայմանավորված է էներգակիրների սակագների բարձրացմամբ. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հավկիթի թանկացումը պայմանավորված է էներգակիրների սակագների բարձրացմամբ, ուրբաթ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։

Հավկիթի գնի աճը 2013թ.–ի նոյեմբերին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 30 տոկոս։ Հոկտեմբերի համեմատ հավկիթը թանկացել է 0,1 տոկոսով, իսկ հոկտեմբերին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գների աճը կազմել է 33,5 տոկոս։

Որոշ փորձագետներ այս թանկացումը բացատրեցին կերի գնի բարձրացմամբ, ինչպես նաև` արտադրության ծավալների նվազումով։

«Էներգակիրների սակագների բարձրացումից, հանրապետությունում այս տարի բարձրացել են նաև ձվերի կոնտեյներների գները, ինչն ազդել գնագոյացման վրա»,– ասաց Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում ձվերի թանկացում չի լինի։

Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, 2013թ.–ին Հայաստանում ձվերի արտադրության ծավալը կազմել է 690 մլն հատ, ինչը գրեթե 32 միլիոնով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ –0–