Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-9

Տարեսկզբից ի վեր Բելառուսից Հայաստան է ներկրվել հարյուր տրակտոր. Գյուղնախարարություն

05.03.2014, 19:20
Տարեսկզբից ի վեր Բելառուսից Հայաստան է ներկրվել հարյուր տրակտոր, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Տարեսկզբից ի վեր Բելառուսից Հայաստան է ներկրվել հարյուր տրակտոր. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Տարեսկզբից ի վեր Բելառուսից Հայաստան է ներկրվել հարյուր տրակտոր, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

«Տրակտորների նոր խմբաքանակը համապատասխան մաքսային փաստաթղթերի ձևակերպումից հետո մի քանի օրում կիրացվի, այդ թվում` լիզինգով»,– ասաց նա։

Մակարյանը հիշեցրեց նաև, որ 2013 թվականին Հայաստան է ներկրվել 120 բելառուսական տրակտոր։

2013 թվականի դեկտեմբերին Հայաստանի գյուղատնտեսության առաջին փոխնախարար Գրիշա Բաղյանը հայտնել էր, որ 2014 թվականին հանրապետություն ծրագրվում է Բելառուսից ներկրել 400 տևակտոր, և երկու կողմերն արդեն մատակարարումների համապատասխան պայմանավորվածություններ ունեն։

2013 թվականի հունվարի 1–ի դրությամբ Հայաստանի տրակտորների պարկը կազմում էր 14 683 միավոր, կոմբայնների պարկը` 1362 միավոր։ -0-