Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը բարելավել է իր դիրքերը տարբեր տնտեսական վարկանիշերում. նախարար

01.10.2015, 18:44
Հայաստանը բարելավել է իր դիրքերը տարբեր տնտեսական վարկանիշերում, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ելույթ ունենալով կառավարության նիստում։
Հայաստանը բարելավել է իր դիրքերը տարբեր տնտեսական վարկանիշերում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը բարելավել է իր դիրքերը տարբեր տնտեսական վարկանիշերում, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ելույթ ունենալով կառավարության նիստում։

Նա նշեց, որ Հայաստանը բարելավել է դիրքերը երեք կետով 2015-2016 թթ. Մրցունակության գլոբալ հաշվետվությունում` 140 երկրների շարքում զբաղեցնելով 82–րդ տեղը Համաշխարհային մրցունակության ցուցիչով։

«Նախորդ տարվա համեմատ Հայաստանն արձանագրել է առաջընթաց յոթ հիմնական ուղղություններով` մակրոտնտեսական մթնոլորտի, առողջապահության, տարրական և բարձրագույն կրթության, ապրանքային և աշխատանքային շուկաների արդյունավետության, ֆինանսական շուկաների զարգացման»,– ասաց Ճշմարիտյանը։

Նրա խոսքով` որոշակի փոփոխություններ են նկատվում ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության և ձեռնարկատիրության ոլորտներում։

«Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ինչը հետագայում կազդի ներդրումային մթնոլորտի վրա»,– ասաց Ճշմարիտյանը։

Ինչպես նշեց նախարարը, HSBC խմբի հետազոտության համաձայն, չնայած ընդհանուր միջազգային տնտեսական զարգացմանը և, մասնավորապես, ասիական շուկայում բացասական տատանումների ֆոնին` Հայաստանը մտել է 3 տոկոսից բարձր ՀՆԱ–ի աճով երկրների ցանկի մեջ` այդքան բացասական ֆոնին արձանագրելով մեղմ գնաճային ճնշում։

Նա նաև հաղորդեց, որ հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցի համաձայն, Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցրել է 61–րդ տեղը` բարելավելով իր դիրքերը 4 կետով։

«Դա բավական լուրջ գնահատական է և խորը վերլուծության արդյունք, որը վկայում է Հայաստանի մոտ չօգտագործված ինովացիան պոտենցիալի մասին»,– ասաց Ճշմարիտյանը։-0-