Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը բավականին հետաքրքիր է Իրանին` որպես տարանցիկ երկիր. թերթ

20.10.2015, 12:38
Հայաստանը բավականին հետաքրքիր է Իրանին` որպես տարանցիկ երկիր երրորդ երկրներ իրանական արտադրանքի մատակարարման համար։
Հայաստանը բավականին հետաքրքիր է Իրանին` որպես տարանցիկ երկիր. թերթ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը բավականին հետաքրքիր է Իրանին` որպես տարանցիկ երկիր երրորդ երկրներ իրանական արտադրանքի մատակարարման համար, հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպանատան առևտրատնտեսական դեպարտամենտի ղեկավար Հմայակ Ավետիսյանը «Դելովոյ էքսպրես» թերթին տված հարցազրույցում։

 «3 միլիոնանոց հայկական շուկան Իրանի համար չափազանց փոքր է։ Սակայն Հայաստանը բավականին հետաքրքիր է Իրանին` որպես տարանցիկ երկիր, որը հարմար է իրանական բիզնեսին` երրորդ երկրներ դուրս գալու համար։ Այս նպատակով առավել իրատեսական կդառնա Հայաստանում համատեղ հայ–իրանական ձեռնարկությունների ստեղծումը, որոնց արտադրանքը կարող է առանց մաքսի արտահանվել ԵՏՄ երկրներ», – պարզաբանել է Ավետիսյանը։

Նրա խոսքով` այսօր բազմաթիվ իրանական ընկերություններ հետաքրքրվում են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությամբ, ինչն իր հերթին խթանում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացումը։

 «Հայաստանի նկատմամբ իրանցի գործարարների հետաքրքրության մասին են վկայում նրանց բազմապրոֆիլ պատվիրակությունների ներկայացուցչական մակարդակը, իսկ գործարար մարդկանց լուրջ մտադրությունների մասին է վկայում այն փաստը, թե նրանք որքան մանրամասն են ուսումնասիրում Հայաստանում օտարերկրյա ընկերությունների գրանցման ընթացակարգը», – ընդգծել է նա։

Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 300 մլն դոլար, որից Հայաստանից իրականացվող արտահանմանը բաժին է հասնում միայն 5–րդ մասը։ Հայաստանը Իրան է արտահանում հիմնականում մսամթերք (կենդանի ոչխարներ) և էլեկտրականություն։–0–