Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի

31.10.2024, 17:24
1956 թվականից Երևանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի
Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.1956 թվականից Երևանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ գործընկերության արդյունքում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է 300-ից ավելի արևային կայան, որը կապահովի տարեկան 14 միլիոն դրամի խնայողություն, հայտնում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Ակբա Լիզինգի հետ ունենք պայմանագիր և տեղադրել ենք 150 կՎ-ից ավելի արևային կայաններ, որոնց օգտագործումը մեզ համար շատ կարևոր է։ Նախևառաջ մենք հոգում ենք մեր էլեկտրաէներգիայի ծախսերը, իսկ ավելցուկը՝ վաճառում Հայաստանի էլեկտրական ցանցին»,- նշել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Սամվել Ամիրխանյանը։

Առաջիկայում ինստիտուտի տարածքում կգործի թանգարան, որտեղ կներկայացվեն տարիների ընթացքում կատարված տեխնոլոգիական նվաճումները, դրանցում ներգրավված մարդիկ, որոնք հիմք ստեղծեցին ոլորտի զարգացման համար:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։