Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+22

Հայաստանը մեղր կարտահանի ԵՄ երկրներ

10.10.2013, 13:55
Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` հղում անելով ԵՄ պաշտոնական որոշմանը։
Հայաստանը մեղր կարտահանի ԵՄ երկրներ
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` հղում անելով ԵՄ պաշտոնական որոշմանը։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ԵՄ սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANCO) ներկայացված Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերքների` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը հաստատվել և ընդունվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից:

ՀՀ ԱՎԾ համաձայն, Հայաստանից բնական մեղրի արտահանումը 2012թ.–ին կրճատվել է 73,2 տոկոսով` 110,7 հազարից դառնալով 29 հազար դոլար։ Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների, բնական մեղրի արտահանումը 2013թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 2,4 տոննա` 24,7 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։ –0–