Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանը պետք է հաշվարկի Աբխազիայի տարածքով երկաթուղու վերականգնման տնտեսական առավելությունները. փորձագետ

23.10.2013, 17:59
Հայաստանը պետք է հաշվարկի Աբխազիայի տարածքով երկաթուղու վերականգնման տնտեսական առավելությունները, կարծում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Հայաստանը պետք է հաշվարկի Աբխազիայի տարածքով երկաթուղու վերականգնման տնտեսական առավելությունները. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը պետք է հաշվարկի Աբխազիայի տարածքով երկաթուղու վերականգնման տնտեսական առավելությունները, կարծում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
 
«Մեր երկիրը պետք է ուսումնասիրի և հաշվարկի, թե տնտեսական առումով երկաթուղային հաղորդակցությունից ինչ կարող են ստանալ Վրաստանը, Աբխազիան, Ռուսաստանը, և ցույց տա, որ դա շահավետ է բոլոր կողմերի համար»,– ասաց Մելիքյանն «ԱՌԿԱ» գործակալությանը։

Ըստ նրա, Հայաստանի իշխանություններն առավելությունների ցուցադրության համար պետք է միջազգային հարթակներ օգտագործեն, այդ թվում` միջկառավարական հանձնաժողովների նիստեր։

Մելիքյանը կարծում է, որ Վրաստանի նախագահական ընտրություններից (հոկտեմբերի 27–ին) և նոր կառավարության ձևավորումից հետո հաջորդ տարեսկզբին պետք է առաջընթաց սպասել այդ հարցում։

Փորձագետը մասնավորապես կարծում է, որ, հաշվի առնելով Թբիլիսիի, Բաքվի և Անկարայի միջև սերտ հարաբերությունները` Վրաստանի նոր ղեկավարությունը պետք է ձգտի հավասարակշռություն հաստատել Մոսկվայի և Երևանի կապերի խորացման միջոցով։

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013 թվականի հունվարին Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել էր Աբխազիայի տարածքով 1992-1993 թվականների վրաց–աբխազական զինված հակամարտության հետևանքով ընդհատված երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորության մասին։

Վրաց–աբխազական երկաթուղային հատվածի բացումը տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի, քանի որ դա ամենակարճ և ամենաէժան ճանապարհն է դեպի Ռուսաստան։ -0-