Հայաստանի կառավարությունն ավելացել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ում կանոնադրական կապիտալը և պետական բաժնեմասը
06.02.2014,
17:36
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալի ավելացումը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալի ավելացումը։
Ինչպես կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, 2013 թվականին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի համաֆինանսավորման միջոցները կձևակերպվեն որպես պետության ավանդ ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով։
«Դրանով իսկ համապատասխանաբար կավելանա ընկերության կապիտալում պետական բաժնեմասը»,– ասաց Անդրեասյանը։
Կառավարության որոշման համաձայն` պետական բաժնեմասն ավելացել է ավելի քան 1.8 մլրդ դրամով։ Ներկայում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 6 մլրդ դրամ։
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչը 2004 թվականից «Սաուր» (“SAUR” S.A.) ֆրանսիական ընկերությունն է, որի հետ համաձայնագիրը 2011 թվականին երկարացվել է մինչև 2013 թվականը` ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ։ Ընկերության սպասարկման գոտում են 37 քաղաքներ և 268 գյուղական համայնքներ Հայաստանի 10 մարզերում։ ($1 – 410,94 դրամ)։–0—